ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկնոջը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը արժևորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու գործում:
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես գործուն և միակ ձևաչափ:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԽՎ և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից անաչառ դիտորդական առաքելությունների իրականացումը:
Արա Բաբլոյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման և ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցներին Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխմանը նպաստելու համար: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որով ընտրությունները գնահատվել են որպես լավ կազմակերպված:
Արա Բաբլոյանը խոսել է նաև մեր երկրում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացի, այս գումարման խորհրդարանում կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության, ընդդիմության իրավունքների ավելացման մասին:
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է իր ղեկավարած կառույցի համագործակցությունը Հայաստանի հետ: Տիկին Գիսլադոտիրն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին և ընդգծել մեր երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի կարևորությունը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է նաև խորհրդարանում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերին, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը և մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01