Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է.
«Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բարբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ ենք, որովհետեւ արդեն 100 տարի Սփյուռքի մեջ ենք եւ հետզհետե մեր սերունդները կդժվարանան»:
Ի տարբերություն Հայաստանում գործածվող արեւելահայերենի, արեւմտահայերենի ճակատագիրը այլ կերպ է դասավորվել, նշում է Կանադայի Մանքթոնի համալսարանի դասախոս Սիլվիա Կասպարյանը
«Արեւմտահայերենը մնացել է միայն որպես Սփյուռքի լեզու, կապված է Սփյուռքի հետ»:
Մինչդեռ, հայ համայնքներում երկրորդ եւ երրորդ սերունդներում հայերեն տանը գրեթե չեն խոսում՝ երեխաներին հայերենի գործում ապավինելով հիմնականում կիրակնօրյա դպրոցների վրա, պատմում է Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Ջեսի Առլենը, ով ինքն է կիրակնօրյա դպրոցում հայերեն դասավանդում.
«Կիրակնօրյա դպրոցները բավարար չեն լեզուն սերունդներին փոխանցելու համար»:
Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արեւմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ եւ ամենակարեւորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արեւմտահայերեն սովորել.
«Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, եւ կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»:
Նոր ժամանակները արեւմտահայերենի պահպանման համար նոր մոտեցումներ են պահանջում, նշում են գիտնականները.
«ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արեւմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի եւ այլն», – ասել է Ռիչարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթաց հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արեւելահայերենը: «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց եւ այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արեւելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»:
Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարեւոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ ե՛ւ արեւելահայերենը, ե՛վ արեւմտահայերենը.
«Կարելի է երկու լեզուներով հանգիստ խոսել եւ ապրել ու չզգալ, որ միայն միալեզու դառնամ, կամ միամշակույթ լինեմ»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26