Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը լավ սպայի մի քանի հատկանիշ է առանձնացնում, դրանցից ամենակարևորը` աշխատասիրությունն է: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում Կոմանդոսը նշեց, որ սպան պետք է նաև խիզախ ու կազմակերպչական հակումներով անձ լինի: «Կարևոր է, որ նա իմանա համակարգը` հրամանատարական կազմին ու զինվորին, և անկախ նրանից, թե ով է կանգնած իր առջև, վարվի ինչպես մարդը մարդուն, հասկանա բոլորին: Բացի այդ` սպան պետք է այնպես անի, որ իր խոսքն ու գործը իրար համապատասխանեն: Ու ամենակարևորը, որ նա հավատա իր կատարած աշխատանքի կարևորությանը»,-նշեց գեներալ-մայորը:
Որպես ավագ ընկեր ու հերոս իր խորհուրդը զինվորականի մասնագիտությունն ընտրողներին այն է, որ լավ սերտեն ռազմական գիտությունն ու սովորածը կիրառեն արդեն գործում: «Ղարաբաղում էլ իմ ճանապարհը պարզապես իմ սովորածի կիրառուշմ էր, Պետք է շատ լավ սովորել ու դառնալ ռազմական մասնագետ»,- ավելացրել է Կոմանդոը:
Հարցին, թե ինչպես է Արցախյան պատերազմի կարկառուն դեմքերից մեկը գնահատում հայ սպայական կազմի կրթական կարողությունները, նա պատասխանեց. «Մենք պետք է հպարտանանք մեր սպաներով, ջանքերը, որ ներդրվում են նրանց կողմից, ըստ իս, մի քանի անգամ գերազանցում են յուրաքանչյուր նորմատիվը: Նրանք աշխատում են առանց հատուկ գրաֆիկի ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը»: Կոմանդոսը նաև շեշտեց հանգամանքը, որ Հայաստանից դուրս սովորող բոլոր հայ սպաները գերազանցություն են ցուցաբերում իրենց կրթության մեջ, ինչն արդեն խոսում է այստեղ ստացած գիտելիքի մրցունակության մասին:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44