ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված` «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, քանդակագործի ընտանիքը, մշակույթի, հասարակական գործիչներ և քանդակագործի արվեստի երկրպագուներ:
«Այս ցուցահանդեսն առանձնանում է նախորդներից նրանով, որ այստեղ ներկայացված է Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը. գեղանկարչություն, գրաֆիկա, կերամիկա, մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործություն, մանրաքանդակ և այլն: Տեղին է ասված, եթե մարդը տաղանդավոր է, ապա՝ այդպիսին է ամեն ինչում: Համոզված եմ, եթե Բենիկ Պետրոսյանը ստեղծագործեր, ասենք՝ երաժշտարվեստում ապա կրկին բարձրարժեք և հետաքրքիր գործեր կստեղծվեին: Մենք պետք է նրա թողած ժառանգությունը դիտարկենք ամբողջության մեջ՝ ստեղծագործությունների և իր տաղանդավոր ընտանիքի միասնության համատեքստում»,- իր խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հուլիսի 10-ը:
Բենիկ Պետրոսյանի` քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետի ֆենոմենը դեռևս պետք է բացահայտվի, ճանաչվի և փոխանցվի սերունդներին: Նկարիչ-քանդակագործը կյանքից հեռացավ ստեղծագործական թռիչքի պահին` 57 տարեկանում, թողնելով հսկայածավալ ինքնատիպ և եզակի ստեղծագործական ժառանգություն:
Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55