ARM | RUS |

Ես իմ երեխային վիճելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշներին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին

22.11.17 | 00:00

Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը: Գարդասիլով պատվաստման հակառակորդները, վկայակոչելով Բիլ Գեյթսի խոսքերը, նշում են, որ այդ պատվաստանյութը ստեղծվել է բնակչության թիվը կրճատելու համար: Պատվաստման կողմնակիցներն էլ ընդդիմախոսներին մեղադրում են անտեղյակության եւ «դավադրությունների տեսությանը» հավատալու մեջ՝ նշելով, որ նրանց շրջանում բժիշկներ չկան: Բայց բանն այն է, որ գարդասիլի դեմ հանդես են գալիս նաեւ բազմաթիվ բժիշկներ: Նրանց հիմնական փաստարկը հետեւյալն է. գարդասիլը վտանգավոր է, իսկ դրա արդյունավետությունն ապացուցված չէ: NEWS.am Medicine-ի թղթակիցն այդ թեմայով զրուցել է մանկաբույժ եւ վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ:

Ինչո՞ւ եք դեմ մարդու պապիլոմավիրուսի դեմ գարդասիլով պատվաստմանը:

1957 թվականին Գերմանիայում GmbH դեղագործական ընկերության կողմից ստեղծվեց, այնուհետեւ ամբողջ աշխարհում կիրառության մեջ դրվեց տալիդոմիդ դեղամիջոցը, որը ոչ բարբիտուրատային տրանկվիլիզատոր էր, շատ արդյունավետ եւ հավանության էր արժանացել բոլոր պատկան կառույցների, այդ թվում՝ FDA-ի կողմից: Կիրառության 4 տարիների ընթացքում աշխարհում ծնվեցին ավելի քան 10.000 արատավոր երեխաներ՝ կույր, համր, առանց վերջույթների, որոնցից շատերը ապրում են մինչ օրս, եւ աշխարհն առերեսվեց նախադեպը չունեցող մի աղետի հետ, որը հետո պետք է կոչվեր տալիդոմիդային ողբերգություն:

Մարդկությունը սթափվեց, իսկ բժշկությունն ընկրկեց իր իսկ ստեղծած արտադրանքի առաջ: Պարզ դարձավ, որ յուրաքանչյուր արդյունավետ դեղամիջոց չէ, որ կարելի է օգտագործել: Այդպիսով ի հայտ եկավ դեղամիջոցի կիրառության երկրորդ չափորոշիչը` անվտանգությունը: Ուսումնասիրել եմ FDA-ի եւ CDC-ի կայքերը եւ չեմ գտել գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ բավարար ապացույցներ, որոնք լիարժեք կհիմնավորեն դրա արդյունավետությունն ու անվտանգությունը: Փոխարենը կան ռուսալեզու եւ անգլալեզու հարյուրավոր հոդվածներ՝ ինչպես հանրամատչելի, այնպես էլ մասնագիտական, որոնք վկայակոչում են գարդասիլի վնասակարությունը, թերարդյունավետությունը, մի քանի տասնյակի հասնող, այդ թվում՝ ծանր կողմնակի ազդեցությունները`ցնցումային համախտանիշ, դեմիելինիզացնող նեյրոպաթիաներ, կաթվածներ, վերջույթների տրեմոր, ուշագնացություն, սուր տարածուն ուղեղաբորբ, սուր իդեոպաթիկ պոլիռադիկուլոնեւրիտներ, տրոմբոէմբոլիկ բարդություններ եւ իդիոպաթիկ արյունացան, լիմֆադենոպաթիաներ, Գիեն Բարրի համախտանիշ, աուտոիմուն հոդա- եւ անոթաբորբեր, ձվարանների դիսֆունկցիաներ, վաղաժամ սեռական ինվոլյուցիա, կյանքի հետ անհամատեղելի անաֆիլակտիկ ռեակցիաներ եւ այլն:

Ըստ որոշ գնահատականների՝ զարգացած երկրներում, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ռիսկը կազմում է 1.4/100.000 բնակչի հաշվով, ավելի շատ մարդ տառապում է ՄՊՎ-ի պատվաստման կողմնակի ազդեցություններից եւ բարդություններից, քան մահանում է քաղցկեղից: Գարդասիլի օգտագործումը որպես արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման միջոց մասնագիտական վեճերի եւ տարաձայնություննների առարկա է ամբողջ աշխարհում, որն առնվազն կասկածի տակ է դնում դրա օգտագործման նպատակահարմարությունը, իսկ կասկածելի դեղերով եւ պատվաստանյութերով (գոնե մեզ հայտնի) ես չեմ պատվաստի իմ երեխային, հետեւաբար՝ խորհուրդ չեմ տա եւ ոչ մեկին:

Պատվաստումն արվում է 13 տարեկանում, իսկ արգանդի վզիկի քաղցկեղն առաջանում է հիմնականում 40 տարեկանից հետո, հետեւաբար անհնարին է գնահատել պատվաստանյութի արդյունավետությունը կիրառման կարճ ժամանակահատվածում, նույնիսկ զգայուն տիպերի համար: Վստահ եմ, որ բժիշկների, ասել է թե՝ գիտակ մարդկանց բացարձակ մեծամասնությունն իր երեխային նման պատվաստում չի անի: Խոսքը ոչ թե առհասարակ չանելու, այլ գոնե մի 3 տարով հետաձգելու մասին է, որովհետեւ 10.5 տարին բավարար ժամանակ չէ՝ գնահատելու համար դրա լիարժեք արդյունավետությունն ու հեռահար կողմնակի ազդեցությունները:Անվտանգության չափորոշիչը բժշկության զինանոցից դուրս է մղել հարյուրավոր դեղամիջոցներ՝ ստեղծված աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունների կողմից, ըստ որում՝ որոշները 20 եւ ավելի տարի կիրառությունից հետո: Վերջին 3 տարիներին, երկարատեւ օգտագործումից հետո, Հայաստանի շուկայից նույնպես հետ են կանչվել շատ արդյունավետ դեղեր` անվտանգ չլինելու պատճառով: Նիզորալ՝ ստեղծված 1976 թվականին (Բելգիա), տիբերալ` 1977թ. (Շվեյցարիա), Մերիդիա`1988թ. (Մեծ Բրիտանիա), բիոպարոկս`1996թ. (Ֆրանսիա) եւ բազմաթիվ այլ օրինակներ: Հայկական դեղաբանական միջավայրն ավելի անպաշտպան է. այսօր մենք կիրառում ենք դեղեր, որոնք չեն կիրառվում կամ պարզապես արգելված են նույնիսկ արտադրողի երկրում:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանհամար:

Թիրախային խմբերի մշտադիտարկում եւ սքրինինգ: Իհարկե՝ հայտնի է, որ պատվաստումը շատ ավելի արդյունավետ եւ մատչելի միջոց է, քան սքրինինգը (ԱՄՆ-ում 2005 թվականին ՄՊՎ-ի հետ առնչվող ծախսերի 80%-ը կատարվել է սքրինինգի համար՝ 8 մլրդ-ից 6.4-ը), սակայն գարդասիլով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ամենեւին արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստում չէ. գարդասիլը կարող է կանխել միայն ՄՊՎ-ով որոշ շիճատիպերով վարակը եւ, գուցե, դրանցով պայմանավորված քաղցկեղի առաջացումը: Այդ պատվաստանյութը չի կանխում ՄՊՎ-ի մյուս տիպերով վարակն ու դրանցով պայմանավորված քաղցկեղը, ինչպես նաեւ քաղցկեցի առաջացման բազմաթիվ այլ պատճառները, ուստի սքրինինգի անհրաժեշտությունը չի վերանում: Կարելի է պատվաստանյութի ձեռքբերման համար ծախսվող գումարը ներդնել կրթական հանրամատչելի զանգվածային տեղեկատվական ծածկույթ ապահովելու եւ թիրախային խմբերի սքրինինգ հետազոտման համար: Այն, որ արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրը չափազանց արդիական է եւ դրա վերահսկումը՝ կարեւոր, կասկածից վեր է, բայց ո՛չ կասկածելի միջոցներով: Մենք սխալվելու իրավունք չունենք:

Դուք առհասարակ դեմ եք պատվաստումներին, թե՞ միայն գարդասիլին:

Պատվաստանյութերը բժշկագիտության եւ մարդկության մեծագույն հայտնագործություններն են, որոնց շնորհիվ փրկվել եւ փրկվում են տասնյակ միլիոնավոր կյանքեր: Հայտնի է, որ շատ ավելի դյուրին է կանխել հիվանդությունը, քան բուժել այն: Պրակտիկ աշխատանքում ամեն օր շփվում եմ պատվաստումների խնդրի հետ եւ գրեթե առանց բացառության բոլոր հիվանդները քննարկում են, 20%-ը` վիճարկում, իսկ շուրջ 10%-ը՝ մերժում պատվաստման նպատակահարմարությունը (ըստ որում՝ վերջինների թիվը շարունակ աճում է): Իմ տեսակետը հստակ է. եթե չկան հակացուցումներ, պատվաստում պետք է արվի: Եվ արվում է իմ բազմահազար պացիենտների 99%-ին: Ես բացատրում եմ, որ ինչպես բժշկական ցանկացած մանիպուլյացիա կամ դեղամիջոցի կիրառում, պատվաստումը նույնպես ռիսկեր է պարունակում, բայց դրանք կառավարելի են եւ անհամեմատելի չպատվաստվելու պոտենցիալ ռիսկերի հետ: Այդ իսկ պատճառով դեմ եմ իմ երկրում որեւէ կասկածելի պատվաստանյութի կիրառմանը, որը պատվաստման նկատմամբ շարունակ աճող գերզգայուն հասարակության մեջ կարող է վարկաբեկել ամբողջ կոնցեպցիան եւ առաջացնել բուռն բացասական ալիք: Իսկ գարդասիլից ծանր կողմնակի ազդեցությունների հավանականությունը չափազանց մեծ է:

Եթե պատվաստանյութի արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ, ինչո՞ւ են ԱՀԿ-ն, ԳԱՎԻ-ն, իսկ Հայաստանում՝ մեր առողջապահության նախարարությունն այդքան եռանդով լծվելդրա ներդրման գործին:

Այսօր դեղագործական ընկերություններն են կառավարում աշխարհը. ստեղծում են վիրուսներ, հետո «պայքարում» դրանց դեմ: Դեղագործական արդյունաբերության տարեկան շրջանառությունն աշխարհում ավելին է, քան զենքի, թմրամիջոցների, պոռնոինդուստրիայի ամբողջ արտադրանքը միասին:


Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության...

17:23

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է գնել

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է...

17:08

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա»...

14:33

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա հարաբերությունները

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա...

14:02

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց»...

13:49

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է...

13:23

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է....

13:09

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների միջև

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների...

12:31

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում...

12:13

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է տրամադրվել

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է...

11:52

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել....

11:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26