Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված: Փաթեթի մեջ առկա է եղել ընդհանուրը 2.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, 4.6 գրամ քաշով դարչնագույն մանրացված թութունանման զանգված և 14.7 գրամ քաշով կանաչավուն բուսական չորացված, մանրացված զանգված:
Նոյեմբերի 4-ին` ժամը 03:50-ին, դեպի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի տեղամաս տեղի է ունեցել արտանետման փորձ: Առգրավվել է փաթեթ, որում առկա է եղել ընդհանուրը 3,8 գրամ քաշով բուսական կանեփանման զանգված, 4 գրամ սև գույնի պինդ զանգված և 2 հատ «Բ8» գրառմամբ դեղահաբ:
Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվող դատապարտյալ Մ. Ն.-ի մոտից անձնական խուզարկությամբ, մարզակոշիկի միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի 37 դեղահաբեր և «Դիմեդրոլ» գրառմամբ 154 դեղահաբ:
Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26