Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու հայտը, որով առաջարկվում էր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն:
«Վեոլիա ջուր» ընկերության հայտի վերաբերյալ ՀԾԿՀ որոշման նախագիծը հանձնաժողովների անդամների քննարկմանը ներկայացրեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: «Վեոլիա ջուր» ընկերության հայտը ստանալուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել, որում ներգրավվել են նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մոնիթորինգի ընթացքում մենք ստուգումներ ենք իրականացրել շուրջ 2 հազար 200 ոչ բնակիչ սպառողների մոտ, և մեծ մեծամասնության մոտ հայտնաբերել ենք խախտումներ, ինչի արդյունքում չհաշվարկված ջրի ծավալը կազմել է շուրջ 900 հազար խորանարդ մետր»,- մանրամասնեց Բաղրամյանը:
Նա ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքներով և բոլոր հանգամանքների վերլուծությունների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը գործող 180 դրամի փոխարեն սահմանել 191.4 դրամ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին սպառողների համար սակագինը նույնը թողնելու առաջարկություն ներկայացնելու վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի վերաբերյալ, նշեց, որ իրենք սահմանված ժամկետներում կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկը: «Մենք ուսումնասիրել ենք տարբերակները, բայց քանի դեռ սակագինը բարձրացնելու որոշումը չկա, մենք չէինք կարող այդ մասին ինչ-որ բան ասել: Համապատասխան առաջարկները կներկայացնենք կառավարությանը: Առաջ անցնելով՝ կարող եմ ասել, որ այդ 11.4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին: Այսինքն, սպառողի համար սակագինը կմնա նույնը»,- պարզաբանեց Սերգոյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս նշեց, որ սպառողների համար սակագինը կմնա նույնը` շեշտելով, որ առաջիկա նիստերից մեկում կառավարության քննարկմանը կներկայացնեն համապատասխան որոշման նախագիծ, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը սուբսիդավորվելու է: Նա վստահեցրեց, որ դա տեղի կունենա մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, քանի որ սակագինը բարձրացնելու որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26