Բաքվում մեկնարկել են «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումները։ Մրցումներն անցկացվում են Բաքվի կենտրոնական մայրուղում։ Հունիսի 19-ին 10 լավագույն ավտոմրցարշավորդները կխաղարկեն Գրան պրին։
Ինչպես հայտնում է contact.az-ը՝ մրցումները մեծ անհարմարություններ են ստեղծել բնակիչների տեղաշարժման համար։ Հատկապես տուժել են մրցումների անցկացման վայրին մոտ բնակվող քաղաքացիները։
Հունիսի 12-ին երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը հայտարարել էր, որ տոմսերի վաճառքից ստացվել է 2 մլն մանաթ՝ 1.32 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, տոմսերի 70 տոկոսը ձեռք են բերել Ադրբեջանի քաղաքացիները, մնացածը՝ օտարերկրացիներ։ Ի դեպ, ոչ բոլոր տոմսերն են վաճառվել։ Դեռ մարտին, սակայն, նախարարը հայտարարել էր, որ ակնկալվում է տոմսերի վաճառքից ստանալ 3-4 մլն մանաթ։
Նախարարը նաև վստահեցրել էր, որ ինչ վերաբերում է ծախսերին՝ դրանք չեն գերազանցի 100 մլն մանաթը՝ 66 մլն դոլար։ Նա ասել էր, որ առաջին տարում բոլոր ծախսերը չեն փակվի, սակայն դրանք կփակվեն «հետագայում զբոսաշրջիկների ներգրավման հաշվին»։
Անկախ փորձագետները կասկածում են «Ֆորմուլա-1»-ի շնորհիվ տնտեսական արդյունավետության հասնելու հարցում։ Զբոսաշրջիկներ ներգրավելու համար բավարար չէ միայն զանգվածային մարզական ու մշակութային միջոցառումներ անցկացնելը, պետք է նաև չեղարկել վիզաները, ստեղծել ոչ թանկարժեք հյուրանոցների ենթակառուցվածք, այլ ոչ շքեղ ու թանկ հյուրանոցներ։ Ինչպես նաև պետք է բարձրացնել երկրի հեղինակության վարկանիշը երկրի սահմաններից դուրս, որը վերջին տարիներին միջազգային լրատվամիջոցերում հիշատակվում է որպես մարդու իրավունքների խախտման «օրրան», գրում է գործակալությունը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55