«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը ԱԺ-ում ընթացող քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ինչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում։
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է։
«Դուք երևի ծառայության նկատմամբ ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, զորանոցում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ոչ թե ջերմոցային պայմաններում անցնեն իրենց ծառայությունը, այլ գիտությամբ կարողանան զբաղվել, և վստահ եղեք նրանք շատ ավելի արդյունավետ են զբաղվելու գիտությամբ ու շնորհակալ կլինեն դրա համար»,- նշեց Զաքարյանը։
Վերջինիս խոսքով՝ կան համապատասխան մեխանիզմներ, որոնց շրջանակում էլ կանցկացվի զորակոչը։ «Այլընտրանքներ կառաջարկվեն, որպեսզի յուրաքանչյուրն իր ծառայությունն իր գիտելիքները ճիշտ օգտագործի։ Եթե գլխում մեծ գաղափարներ ունեցող ռադիոֆիզիկ երիտասարդին կանգնեցնենք շարքում, ասենք՝ հավսար-զգաստ, աջ-ձախ, ու երկու տարի անց նա գա ասի՝ լավ, էլ հավես չկա գիտությամբ զբաղվելու, որովհետև մոտիվացիա չկա գիտելիքները տուժել են, ճիշտ չի լինի»,- նկատեց փոխնախարարը։
Նախաձեռնության անդամն էլ շարունակեց պնդել, որ թեև ցանցային ադմինիստրատոր լինելու և խրամատում կանգնելու մեջ տարբերություն կա, բայց ադմինիստրատիվ աշխատանքից գիտությունը չի շահում։
«Իմ հարցը հետևյալն է՝ արդյոք կոնկրետ գիտությամբ զբաղվելու համար ստեղծվա՞ծ են պայմաններ, թե՞ ոչ։ Լավ, ծրագրավորողների համար ստեղծված են պայմաններ, բայց օրինակ փիլիսոփաների ու հոգեբանների համար պայմաններ չկան, նրան զորակոչվելո՞ւ են բանակ, թե՞ ոչ», -հարցրեց նա։
Ի պատասխան փոխնախարարը խորհուրդ տվեց ինքնախաբեությամբ չզբաղվել: «Մեր նպատակը չի՝ տեսնել, թե ով ցանկություն ունի փիլիսոփայությամբ զբաղվել, սենյակ տանք, ասենք՝ նստի, դու վաղվանից փիլիսոփայությամբ կզբաղվես, բայց պետք է առանձին մտածել, թե ինչպես ներգրավել փիլիսոփաներին, որ փիլիսոփայությունը՝ որպես գիտության ուղղություն, չտուժի այն մարդկանց մոտ, ովքեր այդ ճանապարհին մեծ արդյունքների կարող են հասնել»։
Արտակ Զաքարյանը նաև հավելեց, որ իրենք ուսանողներից առավել մտահոգ են այնպես անել, որ բոլորի նկատմամբ ազնիվ վարվեն։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26