ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի նոյեմբերի 19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 01:05-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում սպանությունը բացահայտվել է. պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող շենքի մոտ ավտոմեքենան կայանելուն խոչընդոտելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել 24-ամյա երիտասարդի եւ Քոչինյան եղբայրների միջեւ, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վիճաբանությունը շարունակել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի արգելապատնեշի մոտ: Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպել են գործարանի մոտ, որտեղ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Վ.Քոչինյանի որովայնին։ Ստացած մարմնական վնասվածքից վերջինս մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44