ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ Շատին համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Սմբատյանի բարեկամն իրեն առաջարկել է ընտրությունների ժամանակ գումարի դիմաց քվեարկել Մ. Սմբատյանի օգտին: Նույն օրը հաղորդում է տվել նաև Շատին գյուղի բնակիչ Տ. Սիմոնյանը՝ հայտնելով, որ Մ. Սմբատյանի հիշյալ բարեկամն իրեն գումար է առաջարկել տան վերանորոգման համար՝ փոխարենը պահանջելով, որ ինքն ու որդին ընտրությունների ժամանակ քվեարկեն Մ. Սմբատյանի օգտին:
Մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.11.2017թ.-ին «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորը, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում տեղակայված ընտրատեղամասի հարակից տարածքը տեսանկարահանելիս, տեսախցիկն ուղղել է նույն գյուղի բնակիչ Պ. Էլբակյանի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով հրել է այն և պահանջել չնկարահանել իրեն:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26