Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզված է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայության և գիտության միջև հակասություններ չկան: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություններ դնելն արհեստական օրակարգ է: «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մենք հիմա գործ ունենք մտահոգ մարդկանց հետ, ովքեր իսկապես գտնում են, որ որոշ խնդիրներ պետք է կարգավորվեն: Հարգում եմ նրանց դիրքորոշումը: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է մենք դրանց լուծում տանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Նա այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր բուհերի դասախոսների, ուսանողների հետ, ակտիվ քննարկումներ անցկացրել բոլոր շրջանակների հետ` հասկանալու՝ ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: «Դուք հիշում եք, որ վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ խոսք գնաց ենթաօրենսդրական դաշտի միջոցով խնդիրներին լուծում տալու հնարավորության մասին: Նախ` պետք է փորձենք բոլոր խնդիրները միասին հասկանալ և ամրագրել, որպեսզի այդ ուղղություններով հետագա աշխատանքը ծավալենք` խնդիրներին լուծում տալու համար:
Նախարարը նշեց, որ այս օրերին շատ է խոսվում կրթության անընդհատությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Նախ ցանկանում եմ ընդգծել, որ սկզբունքի հարց կա, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է այդ սկզբունքն ամրագրելու համար: Հիմնական սկզբունքն այն է, որ 18 տարին լրացած Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով նոր է կյանք մտնում և դեռ չգիտի գիտնական է դառնալու, գործարար, թե մեկ այլ ուղիով է գնալու, պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Սա առաջին սկզբունքն է, որը քննարկման չի ենթարկվում, որովհետև ընդունելի սկզբունք է: 18 տարեկան երիտասարդի համար դժվար է ասել` կդառնա գիտնական, գործարար, թե մեկ այլ մասնագիտություն կունենա: Առաջին սկզբունքը պահպանելու պարագայում չի ընդհատվում շարունակական կրթությունը, որովհետև երիտասարդը դպրոցը ավարտելուց հետո ծառայում է բանակում, որից հետո հնարավորություն է ստանում անընդհատության սկզբունքով կրթություն ստանալ»,- ընդգծեց Մկրտչյանը:
Նա հավելեց` ինչպես հասկացել են որոշ մասնագիտությունների համար կա կրթության անընդհատությունն ապահովելու խնդիր, այսինքն` անցումներ պետք է կատարվեն բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա: «Քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր երիտասարդների մեծ մասին հնարավորություն է տալու անցնել բակալավրիական կրթությունը և դրանից հետո որպես սպա ծառայել, ապա այդ նույն սկզբունքի մի տարատեսակ երևի կարող ենք ունենալ բակալավրիատից մագիստրատուրա անցումն ապահովելու համար: Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա: Այստեղ պետք է լուրջ քննարկումներ անցկացնենք, հասկանանք, թե որ մասնագիտություններն են, որոնք անընդհատության խնդիր ունեն և փորձենք պաշտպանության նախարարության հետ խնդիրը լուծել: Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից ասպիրանտուրա անցման ապահովումը, քանի որ մենք հիմնականում գործ ենք ունենալու կողմնորոշված գիտնականների հետ»,- մանրամասնեց ՀՀ ԿԳ նախարարը:
Նրա խոսքով` առաջարկվող լուծումները կարելի է կարգավորել կառավարության ենթաօրենսդրական ակտերով, որոնք բխելու են օրենքից: «Մենք կարող ենք միասին քննարկել, հասկանալ, թե ինչ ենք անում այդ դաշտում: Սիրով քննարկումներին, աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես կարծում եմ, որ այդ ենթաօրենսդրական ակտերի մշակման համար պետք է ձևավորվի լուրջ հանձնաժողով, որում կներառվեն կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և ուսանողների ներկայացուցիչները»,- ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև շեշտեց, որ կառավարության որոշումներով հնարավոր կլինի տարկետում տրամադրել անհատների, ովքեր հաջողությունների հասած կլինեն: Նախարարի խոսքով` պետք է միասին որոշեն, թե գիտության դեպքում կառավարության որոշումներով տարկետում տրամադրելու ինչ չափանիշներ են սահմանվելու: Լևոն Մկրտչյանը կարծում է, որ, օրինակ, կարելի է որպես չափանիշներից մեկը սահմանել դպրոցական միջազգային օլիմպիադաներում ոսկե մեդալ ունենալը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26