Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նոյեմբերի 22-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:
Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերի առավել խորացման և ամրապնդման հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Դանիել Պատրիարքը, խոսելով հայ ժողովրդի անցած երկար ուղու և 20-րդ դարի սկզբին կրած տառապանքների մասին, պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես նպաստելու Ռումինիայից ուխտագնացության կազմակերպմանը Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր:
Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը, մասնավորապես, ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում` ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը՝ որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55