«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանակ է տվել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին իր պահանջները կատարելու համար, հակառակ դեպքում, կդիմի ՀՀ գլխավոր դատախազին՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այսօր կրկին գնացել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի շենք եւ հանձնել քաղվածքներ Հայաստանի միջազգային մակարդակով ընդունած պարտավորագրերից:
«Այդ փաստաթղթերը տվել եմ, որ ինքը հասկանա, որ անգամ, եթե Սահմանադրությամբ նախանշված օրենքը դեռ չի գործում, ապա միջազգային իրավունքի նորմերը օրենքից բարձր են: Դրանից ելենով պարտավոր էր դրանք որպես օրենք ընկալել եւ արձագանքել: Վերջնաժամկետ տվեցի, եթե մինչեը վաղը ժամը 12-ը մեր նվազագույն պահանջը՝ ներկայացնել այն, ինչն անհրաժեշտ է ստորագրությունները վավեր համարելու համար, չարվի, կդիմեմ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Իշխանության չարաշահման ճանապարհով քաղաքացիների իրավունքները ոտնահարելը լուրջ, ծանր հանցագործություն է»,-ասաց նա:
Պարույր Հայրիկյանը նաեւ նշեց, որ վաղվանից դադարեցնում է 5 օր տեւած հացադուլը:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ դիմում էր հանձնել՝ պահանջելով իրեն տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ 200 հազար ստորագրողներն ինչ տվյալներ պետք է տան` անուն, անձնագրի տվյալներ, թե նաեւ բնակության հասցեն է պետք:
Հիշեցնենք, որ նա, օրեր առաջ հիմք ընդունելով նոր Սահմանադրության 202-րդ հոդվածը, ստորագրահավաքի միջոցով սահմանադրության մեջ նոր փոփոխություններ իրականացնելու համար հանրաքվե անցկացնելու համար դիմել էր ԿԸՀ, որը մերժվել էր: Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձեւաթուղթ էր պահանջել, որպեսզի ստորագրավահաք կարողանա սկսել: Պարույր Հայրիկյանը պնդում է, որ ինքն ունի հանրաքվե նախաձեռնելու իրավունք, եւ պետական կառույցի պարտականությունն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26