Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Թեև բարերար Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարների ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության ամենատարբեր ճյուղերում , բայց իր համար առանձնացրեց և առաջիկա 10 տարիների համար սկզբունքային ներդրումային ոլորտ հռչակեց Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացումն ու անվտանգությունը: Ակնհայտ է, որ էներգետիկ համակարգը Հայաստանի համար ստրատեգիական ուղղություն է և ուրախալի է, որ նման ոլորտի ներկան ու ապագան գտնվում է Սամվել Կարապետյանի պես պատասխանատու և հայրնասեր գործչի ձեռքերում:
Հայտարարելով, որ առաջիկա 10 տարիների ընթացքում մեկ միլիարդ դոլարի ներդրում է կատարելու էներգետիկ համակարգում՝ Սամվել Կարապետյանը փաստացի իր առջև խնդիր է դրել բարձրացնելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու այդ համակարգի կախվածությունը թուլացնել օտար երկրներից ներմուծվող ռեսուրսներից, մասնավորապես՝ ռուսական գազից:
Պարոն Կարապետյանի բիզնես պատմությունը «գառանտն» է այն բանի , որ մեր էներգետիկ համակարգը ապագայում լինելու է բարձրակարգ, մրցունակ և ժամանակակից: Բայց ես կցանկանայի խոսել մեկ այլ կարևոր գաղափարի մասին. մեծ հաշվով՝ բարերար Սամվել Կարապետյանը ընտրություն կատարեց, թե ինքն իր ռեսուրսներով և պոտենցյալով Հայաստանի ո՞ր բնագավառի պատասխանատվությունն է վերցնում իր ուսերին` մեսիջ ուղղարկելով մեր մյուս հայ մեծահարուստներին , որ նրանք էլ յուրաքանչյուրն իրենց չափով պատասխանատվության տակ մտնեն Հայաստանի տնտեսության այս կամ այն բնագավառը զարգացնելու համար: Եթե անկեղծ լինենք՝ սա այն եզակի գործելաոճն է ,որը հնարավորություն կտա իսկապես զարգացնելու Հայաստանի տնտեսությունը:
Ի դեպ ուրվագծվում է ևս մեկ բնագավառ , որը ևս չի բացառվում, որ կհայտնվի Սամվել Կարապետյանի ապահով տանիքի ներքո. մասնեբաժին գնելով Ucom ընկերությունում կարծում եմ Սամվել Կարապետյանը խնդիր է դրել նաև զարգացնելու հեռահաղորդակցության ոլորտը , ինչը ևս շատ կարևոր է Հայաստանի համար, քանզի գոնե այս պահին Հայաստանի առաջատար օպերատորների թիկունքում կանգնած են ազգությամբ ոչ հայ միլիարդատերեր, ովքեր Հայաստանից ստացած շահույթը բնականաբար հանում են մեր երկրից :
Անկախ պետականություն ունենալը, գոնե մեր դեպքում, շատ թանկ հաճույք է և միայն Սամվել Կարապետյանի պես հայորդիների պարագայում մենք կկարողանանք պահպանել և զարգացնել անկախ Հայաստանը`մեր պատմական բնօրրանում:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44