Կառավարությունը բիզնես միջավայրը բարելավելու նպատակով ընդունեց մի քանի որոշումներ և կատարեց օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, հարկային և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու՝ գործող մոտեցումները միասնականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, առաջարկվում է սահմանել՝ հարկման նպատակով հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու հատկանիշ, հիմք է ընդունվելու հիմնական միջոցի մասի կամ բաղադրիչի փոխարինումը: «Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը»,- ասաց Կարայանը:
Գործադիրը հաստատեց արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը: Նախագծով առաջարկվում է կարգավորել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ առկա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկման ապահովմամբ պայմանավորված կառավարությունն ընդունեց նաև «Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը որոշելու առանձին հարցերի վերաբերյալ» որոշում: Արդյունքում կհաստատվեն ռոյալթիների հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն և մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտայինը) առավելագույն սահմանաչափերը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26