Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահԷդուարդ Շարմազանովը:
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել այդ հարաբերություններում, ովքեր հայտարարում են, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը կարող է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են անօգուտ գործով»,- ասաց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շարունակելու են զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Դրա վառ վկայությունն է 100 միլիոն դոլարի վարկային նոր համաձայնագիրը, որով Ռուսաստանի Դաշնությունը ժամանակակից սպառազինություն կտրամադրի Հայաստանին, դրա վկայությունն են երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, խորհրդարանական մակարդակով հանդիպումները, Ռուսաստանի կողմից Հայաստանում սպասվող տնտեսական ներդրումները: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և մնացած բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վստահ է` որքան լավանան Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հարաբերությունները, այնքան կշահի Հայաստանը: Նա շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել երկխոսությանը` ընդգծելով, որ այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որն օգտվում է Եվրամիության GSP+ համակարգից: «Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան Եվրամիությունից տնտեսական ներդրումներ ներգրավել կամ դուրս գալ Եվրոպական միության շուկա: Հայաստանը կարող է երկխոսության և համագործակցության կամուրջ հանդիսանալ երկու միությունների միջև»,- եզրափակեց Շարմազանովը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26