Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին: Հիմնավորման համաձայն՝ մարզի 107 համայնքներից ներկայում աղբահանության ծառայություններ մատուցվում են ընդամենը 59 -ում: Ըստ այդմ, մարզում նախատեսվում է ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշներին բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական ներգործությունը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ բոլոր մարզերում այդ համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է ՀՀ Արարատի մարզպետին օրենքով սահմանված կարգով լուծել մարզպետարանի և մի շարք ընկերությունների միջև կնքված պայմանագրերը: Հիմնավորման համաձայն՝ Արարատի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրագործման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում նախատեսվում էր հիմնանորոգել Ավշար համայնքի մանկապարտեզը: Մինչդեռ պարզվել է, որ մասնաշենքը հնարավոր չէ վերանորոգել և պետք է կառուցել նոր մասնաշենք: Վարչապետը հորդորել է նվազագույնի հասցնել նման դեպքերը. «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Ինչ-որ աշխատանք ենք անում, գումարներ ծախսում ու հետո պարզում, որ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հետազոտել, թե որտեղ է եղել մեր բացթողումը, սխալը»:
Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է կառուցել համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ: Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է խնդրի վրա, առաջարկել է հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտապետական ճիշտ լուծումներ ունենա:
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքին նվիրաբերած տարածքն էլ կվերանորոգվի, որտեղ կտեղակայվեն համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը: Տարածքում նախատեսվում է նաև հիմնել երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) և կառուցել մանկական խաղահրապարակ:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26