«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նոյեմբերի 25-ին, «ա լա Սերժ Սարգսյան», Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներին` խոսելու հայաստանյան տնտեսության դարդուցավից եւ, իհարկե` հարկային ստուգումներից, որից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են գործարարները:
Դարձյա՞լ «խաշի շուրջ»` հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Ի՞նչ էական է»: Շատ էական է, որովհետեւ ՀՀ գործարար կանայք շատ սրտնեղված են, որ իրենց չեն կանչում նման կարեւոր հանդիպումների, ասում են` «մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք»:
«Մենք հրավիրել ենք»,- ասացին: Ի դեպ, կառավարությունում գաղտնի են պահում հանդիպման վայրը` պատճառաբանելով անվտանգությունը, սակայն իմացանք, որ հանդիպման վայրը «փոխել չի կարելի»՝ կրկին Աղվերան, կրկին Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան»:
Վարչապետի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ օլիգարխ գործարարները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք, չեն մասնակցելու»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44