«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Տավուշի մարզում կազմում է շուրջ 5530 մարդ, նրանցից՝ 3431-ը կանայք: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85,6 տոկոսը կամ 4731 մարդ: Այստեղ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 62,9 տոկոսը կամ 2974 մարդ: Տավուշում գործազուրկի կարգավիճակ ունեցողների 4,2 տոկոսը կամ 197-ը հաշմանդամություն ունեցող անձինք են:
Ըստ կրթական ցենզի՝ հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 10,5 տոկոսը, թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 19 տոկոսը, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները՝ 3,4 տոկոսը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները՝ 57,5 տոկոսը, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 9,6 տոկոսը։
Ըստ տարիքային ցենզի՝ 16-29 տարեկանները կազմում են գործազուրկների թվի 32, 1տոկոսը։ 30-44 տարեկանները գործազուրկների թվի 38,3 տոկոսն են կազմում, 45-54 տարեկանները՝ 16 տոկոսը, իսկ 55-ից բարձր տարիքի անձինք՝ 13,6 տոկոսը։ Մարզում չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 315 անձ: Զբաղվածության պետական գործակալության փոխանցմամբ՝ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 372 անձ: Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր: Իրականացված երկու ծրագրի շնորհիվ 108 տավուշցի աշխատանք է գտել:
«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 37 անձ: 71 մարդ էլ աշխատանք է գտել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի միջոցով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32