Արևելյան հորոսկոպում աստղագուշակներն առանձնացնում են մի քանի նշաններ, որոնք ի ծնե ստանում են հաջողակ ճակատագիր: Հենց այս նշաններին է ավելի հեշտ կյանքում հասնել իրենց նպատակներին: Իմացեք՝ հանդիսանո՞ւմ եք արդյոք Դուք Ֆորտունայի սիրելին հաջողության հորոսկոպում: Արևելյան հորոսկոպի բոլոր նշանները բաժանվում են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և հարաբերությունները Ֆորտունայի հետ:
Ինքնագործ նշաններ (Վիշապ, Կապիկ, Ձի)
Կենդանակերպի այս նշանների կյանքում հաջողությունն այնքան էլ շատ չէ, ինչքան որ իրենք կցանկանային: Հաջողության բացակայությունը նրանք ստիպված են լինում կոմպենսացնել աշխատասիրությամբ, համառությամբ և լավատեսությամբ: Մարդիկ, ովքեր ծնվել են Վիշապի, Կապիկի և Ձիու նշանի ներքո, ստիպված են լինում հույսները դնել իրենց վրա: Նրանք շատ լավ հասկանում են, որ երկնային մանանա չի թափվելու իրենց վրա, դրա համար ամեն հնարավորն անում են բարեկեցիկ կյանքի արժանանալու համար: Արևելյան հաջողության հորոսկոպի այս նշանների համար կարելի է ասել, որ իրենց ճակատագիրն իրենք են կերտում:
Պիոներական նշաններ (Խոզ, Այծ, Աքլոր)
Կենդանակերպի այս նշանների կյանքում միշտ հետևյալ տենդենցն է նկատվում. սկզբում նրանք տարվում են ինչ-որ մտքով, նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում և ամեն ինչ շատ հաջող է լինում: Բայց որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը գործի հանդեպ և թողնում են սկսածը: Նրա համար, որպեսզի հաջողությունն ավելի հաճախ ժպտա, նրանց ուղղակի պետք է գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով, ինչն իրենց իսկապես հոգեհարազատ է: Հենց նրանք դադարեն տատանվել, ամեն ինչ կընկնի տեղը:
Ճակատագրական նշաններ (Վագր, Շուն, Առնետ)
Ըստ Արևելյան հաջողության հորոսկոպի, այս նշանների ներկայացուցիչներին ամեն ինչում հետևում է ճակատագիրը, ընդ որում, ոչ միշտ՝ չար: Տվյալ նշանների համար կարևոր է ընտրել իրենց ճանապարհը, և ինչքան շուտ նրանք դա գտնեն, այնքան ավելի լավ: Կյանքում նրանց օգնում է համառությունը և աշխատասիրությունը: Դրա շնորհիվ՝ նրանք կարող են փոխել իրենց ճակատագիրը:
Հաջողության նշաններ (Կատու, Օձ, Ցուլ)
Ահա թե ում է իրականում ժպտում հաջողությունը: Նրանք կարողանում են ռիսկի դիմել, մաքսիմում օգտագործել կյանքը և ընդունել ճակատագրի բոլոր նվերները: Այս նշանների բախտը բերում է, չնայած երբեմն նրանք դա չեն էլ նկատում: Որպեսզի չվախեցնենք հաջողությանը, խորհուրդ է տրվում չդադարեցնել գլխից բարձր թռնելը: Հաջողության հորոսկոպը մարդու հարաբերությունների օրինակելի կանխատեսումն է Ֆորտունայի հետ: Հիշեք, որ Դուք ինքներդ կարող եք դեպի Ձեզ գրավել հաջողությունը և դարձնել Ձեր կյանքն այնպիսին, ինչպիսին ուզում եք:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33