2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի և Եվրոպայի խորհրդի HELP (Իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցում մարդու իրավունքների վերաբերյալ) ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Փաստաբանների պալատում մեկնարկել է «Ընտանեկան իրավունքը և մարդու իրավունքները։ Երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» թեմայով փաստաբանների համար նախատեսված հեռավար դասընթաց: Դասընթացի նպատակն է ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկայի համատեղ քննարկումը, դերաբաշխման միջոցով ՀՀ և ՌԴ փաստաբաններին միևնույն խնդրահարույց դատական պրակտիկային անմիջական մասնակից դարձնելը և ուսումնական հարթակում երեխայի լավագույն շահի պաշտպանության համար ստեղծված մարզող դատախաղին մասնակցելը:
Դասընթացի մեկնարկին բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ողջունելով միջոցառման իրականացումը՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ ընտանիքը բոլոր երկրներում՝ անկախ ազգային ավանդույթներից և սովորույթներից պետական պաշտպանության ներքո է և այս առումով անձի համար կարևոր նշանակություն ունի ընտանիքի ինստիտուտը: Նա հիշեցրել է Փաստաբանների պալատի ակտիվ արձագանքը Ընտանիքում բռնությունների կանխարգելման վերաբերյալ օրինագծի քննարկման հարցում՝ հավելելով, որ ընտանիքում բռնություններն ունեն իրենց առանձնահատկությունները, դրանց վերացման գործիքները՝ նույնպես: Արա Զոհրաբյանը նշել է, որ բռնությունների վերացման հարցում այնպես պետք է գործել, որպեսզի ընտանիքը չվնասվի: Նա հաջող աշխատանքային օր է մաղթել դասընթացի մասնակիցներին:
Նատալյա Վուտովան անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի փաստաբանների պալատների միջև ձևավորված գործընկերային կապերին՝ ինչի արդյունքում հնարավոր է դառնում նմանատիպ ծրագրերի իրականացումը: Ընտանեկան իրավունքի միջազգային ասպեկտները հիշատակելով՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը շեշտել է այս դասընթացի շրջանակներում ՄԻԵԴ պրակտիկայի ուսումնասիրման հնարավորությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է HELP ծրագրի հնարավորությունների ընդլայանման անհրաժեշտությանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի արդյունքները կլինեն դրական: Նա խոսել է Սահմանադրությամբ ՄԻՊ-ին վերապահված նոր իրավունքից ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն իրականացնելու գործառույթից: Նա կարևորել է փաստաբանների դերը ՄԻՊ աշխատակազմի հետ համագործակցության տեսանկյունից, նշելով, որ առանց փաստաբանների հետ արդյունավետ փոխգործակցության զգալիորեն կդժվարանար ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:
Ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յ.Պիլիպենկոյի ողջույնի խոսքը: Պարոն Պիլիպենկոն նշել է, որ ՌԴ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանների պալատի համագործակցությունը ձևավորվել է վաղուց և շատ հաջող, իսկ նոր նախագծի իրագործումը հնարավոր է դարձել Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների վերաբերյալ 2016թ. մայիսի 19-ին ստորագրված խարտիային հայկական և ռուսական փաստաբանության մասնակցության շնորհիվ:
Վերապատրաստման հեռավար դասընթացը զուգահեռաբար ընթանալու է նաև Ռուսաստանի Դաշնությունում և երկու երկրի 30 փաստաբան տեսակապի միջոցով իրական ժամանակահատվածում համատեղ իրավական վարժանքների են մասնակցելու: Դասընթացի տևողությունը 3 ամիս է, վերջնարդյունքն ու ամփոփումը նախատեսվում է իրականացնել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում: Դասընթացի ավարտին փաստաբաններին հանձնվելու են հավաստագրեր:
ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01