Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի (ԵԺԿ) ամենամեծ, ամենախոշոր ու ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքն է, հետևաբար նրա ընդունած հռչակագիրը ունի քաղաքական կարևորություն․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով երեկ երեկոյան ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում տեղ գտած Հայաստանին վերաբերող ձևակերպումների մասին՝ այսպես ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի մասով տված ձևակերպումները համարում եմ աննախադեպ, որովհետև չնայած մինչ այդ նման ձևակերպումներ եղել են տարբեր քաղաքական հայտարարություններում, բայց այդպես մեկտեղված, համապարփակ գնահատականներ որևէ այլ փաստաթղթում տեղ չեն գտել, որոնք կվերաբերեին և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությանը, և՛ 1994թ. հրադադարի պահպանմանը, և՛ 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, և՛ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, և՛ այս անգամ նաև Ժնևի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածություններին »,- նկատեց նա:
Արմեն Աշոտյանը ուշադրություն հրավիրեց նաև հռչակագրում տեղ գտած ձևակերպումների վրա, որոնք վերաբերում են ՀՀ-ի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման գործընթացը սկսելուն:
«Հռչակագրով ԵԺԿ-ն կոչ է անում և սատարում է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Նման հայտարարություններ եղել են, բայց այստեղ այս ձևակերպումը չի ենթադրում որևէ պայմանականություն: Նախկինում բոլոր նման հայտարարություններում նշվել է, որ պահանջների բավարարման դեպքում, խնդիրների լուծման դեպքում պետք է սկսվի երկխոսությունը: Այստեղ կոչ է արվում՝ քաղաքական առումով սկսե՛լ այդ երկխոսությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ իհարկե, պարզ է, որ մենք պետք է կատարենք մեր պարտավորվածությունները, պետք է քայլեր ձեռնարկենք գործընթացը սկսելու համար, բայց նրա կարծիքով, քաղաքական երկխոսությունը պետք է մեկնարկի հնարավորինս շուտ և պայմանավորված չլինի տեխնիկական խնդիրներով,-որովհետև այնուհանդերձ այդ երկխոսությունը նույնպես ժամանակատար է, և ես վստահ եմ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը, ունեն ցանկություն և կարողությունները զուգահեռ տանել այդ գործընթացները՝ սկսել քաղաքական երկխոսությունն ու կյանքի կոչել այն պայմանականությունները, որոնք կապված են այդ երկխոսության մեկնարկի հետ»:
Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ի բավականին դրական ձևակերպումներն ու մոտեցումը Հայաստանի նկատմամբ պայմանավորեց այնտեղ հավաքված քաղաքական դեմքերով և նրանց կողմից տարվող «իմաստուն քաղաքական գծով»:
«Նման քաղաքականությունը սկսում է գերակշռել Եվրոպական միության օրակարգում,- ասաց նա՝ ԵԺԿ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունենալու գործում ոչ պակաս կարևորելով հայկական կուսակցությունների աշխատանքը,- ԵԺԿ-ում արդեն 5 տարի է՝ աշխատում է Հանրապետական կուսակցությունը, նաև այլ հայաստանյան կուսակցություններ: ԵԺԿ անդամ է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նույնպես ներկա էր գագաթնաժողովին: Պետք է ասեմ, որ անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ակտիվությամբ երեկ ընդհանուր ազգային և պետական գծի մեջ էր: Մենք նույն խնդիրների մասին էինք խոսում տարբեր տեսանկյուններից»:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ Հայաստանը, այնուամենայնիվ, որոշակի վերապահումներ ունեցել է հռչակագրի որոշ ձևակերպումների հետ կապված:
«Ռուսաստանի և Արևելյան գործընկերության որոշ երկրների միջև եղած հակամարտություններին վերաբերող ձևակերպումների շուրջ մեր պատվիրակությունը վերապահումներ ունեցավ»,- ասաց նա:
Հարցին, թե հիմա, ինչ տրամադրություններ և սպասելիքներ կան Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հետ կապված, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Լավատեսությամբ սպասում ենք»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26