Երևանի և Մարսելի բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների հետ արդեն իսկ առկա են համագործակցության հաջողված օրինակներ:
«Ինչպես գիտեք, արդեն 25 տարի է, ինչ սերտորեն համագործակցում ենք Մարսել քաղաքի հետ և պետք է նշեմ, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, որոնցից շատերը նաև օրինակելի են: Մեզ համար, տիկին Վասսալ, առաջնային են միջազգային առաջատար փորձի, քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու օտարերկրյան ներդրումների խրախուսումը և վստահեցնում եմ, որ Երևանն ունի՛ համագործակցության մեծ ներուժ ու մենք պատրաստ ենք Ձեզ հետ համատեղ քննարկել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցություն ունենալու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հնարավոր համագործակցության ուղղությունները համատեղ նախանշելու և համագործակցության համապարփակ ծրագիր մշակելու նպատակով:
Շնորհակալություն հայտնելով այցի համար, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալն իր հերթին կարևորել է հայ-ֆրանսիական կապերի էլ ավելի ամրապնդումն ու խորացումը և վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի հաստատման ուղղությամբ:
«Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Ձեզ, պարոն քաղաքապետ: Ինչպես գիտեք, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենտրոնը հենց Մարսել քաղաքն է ու ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ երկու քաղաքների համագործակցությունը ավելի ու ավելի է ամրապնդվում և ընդլայնվում: Անկեղծ ասած, մինչ մեր այսօրվա հանդիպումը ես նույնպես որոշել էի առաջարկել Ձեզ` հնարավոր համագործակցություն ձևավորել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ և այժմ կրկնակի ուրախ եմ, որ մեր կարծիքները համընկնում են: Կարող եք վստա՛հ լինել, որ իմ լիզորությունների շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը, որ հնարավորին արագ նախանշենք համագործակցության ուղղություններն ու ընթացք տանք երկուստեք փոխգործակցությանը», - նշել է Մարտին Վասսալը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01