ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ. պատվիրակության կազմում էին՝ Գերմանիայի Տեխնիկական Աջակցության Գրասենյակի (THW) երկկողմ համագործակցության պատասխանատու Թոմաս Հյունիքը, Գերմանիայի Բնակչության պաշտպանության և աղետների աջակցության դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Օրսալա Լուսինյոլին, Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մայքլ Ույուբելը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում հայ-գերմանական երկկողմանի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: Գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանում կամավորական փրկարարական ուժերի ձևավորման, հրշեջ-փրկարարների հմտությունների և անտառային հրդեհների մարման աշխատանքների կատարելագործման գործընթացներում:
Ընդգծելով գերմանական լավագույն փորձը բնակչության պաշտպանության և պատրաստվածության, աղետների ռիսկի նվազեցման բնագավառում՝ ԱԻ նախարարը շեշտեց համատեղ ուսումնավարժությունների իրականացման կարևորությունը: Գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց ուսումնավարժությունների միջոցով աջակցել նաև ՀՀ ԱԻՆ միջազգային որակավորում ունեցող INSARAG որոնողափրկարարական թիմի վերաորակավորման գործընթացում:
Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև ուսումնասիրել գերմանական փորձը հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության բնագավառում, ինչը բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչներից մեկն է:
Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը գերմանական պատվիրակությանը հրավիրեց եկող տարում մասնակցել դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից ուղիղ 30 տարի անց Դիմակայունության օրվա միջոցառումներին:
Նշենք, որ ս.թ.-ի դեկտեմբերի 3-ից 6-ը հայաստան կայցելի Գերմանիայի հրդեհային ծառայության միության նախագահ Հարթմուդ Զիեբսը՝ հակահրդեհային անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03