Անկախ նրանից, թե ինչ է ստորագրել ընդդիմությունը` «4+4+4»-ի ԸՕ-ում վերահսկողության մեխանզիմների հայտարարության շրջանակներում, այն ընդամենը ջենթլմենական համաձայնություն է, ինչի մասին ժամանակին խոսում էին դաշնակցականները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Իրականում մի բան է օրենքը, որ միշտ էլ շատ վատը չի եղել, բայց սա այն ջենթլմենական համաձայնագիրն է, որը հող է ստեղծում հետագայում առևտուր անելու համար»,– ասաց նա ի պատասխան հարցի, թե իշխանության հետ փաստաթուղթ ստորագրելով` ընդդիմությունն իրեն հետագայում, երբ լինեն ընտրակեղծիքներ, չի՞ զրկելու արդյոք ձայնի իրավունքից, քանի որ նրանց կհակադարձեն` դուք եք ստորագրել:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ստորագրվեց Ընտրական օրենսգրքում առանցքային մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ  հայտարարություն, մասնավորապես, ընտրական մեխանիզմների վերահսկողության, ինչը երկուստեք համարվեց պատմական պահ, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` ընդդիմության պատմական հաղթանակ, որը ձեռք բերվեց քաղհասարակության ու միջազգային կառույցների աջակցությամբ։
Պատասխանելով վերջին հարցին` քաղտեխնոլոգը համաձայնեց, որ ընդդիմությունն այս փաստաթղթի ստորագրմամբ ինչ-որ չափով սահմանափակում է ընդդիմադիր ուժերի` հետագայում մանևրելու հնարավորությունը, բայց ավելացրեց, որ եթե այդ առևտուրը հանկարծ չստացվի, կողմերից յուրաքանչյուրն ազատ է լինելու իր ասածն ասելու համար:
«Խնդիրն այն է, որ եթե ընդդիմությունը հետագայում հայտարարի, որ ընտրական կեղծիքներ կան, իսկ ես վստահ եմ, որ կան, եթե ասեն, որ այ, ստորագրել եք, հիմա խոսում են, «որ ստորագրել եք` լռեք», ասելու են, որ մենք փորձել ենք փակել օրենքով սահմանափակել ընտրակեղծիքների հնարավորությունը»,- հավելեց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իրեն ապահովագրել էր` ասելով, որ պատրանք չունի:
Tert.am
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42