ARM | RUS |

12 պատճառ, թե ինչու կարող են տարբերվել Հայաստանի և գործընկեր երկրների ցուցանիշները՝ արտաքին առևտրի գծով

27.11.17 | 09:02

Ինչպես արդեն գրել ենք, հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած այն թվի հետ, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով աճել է 23.5 տոկոսով։ ՌԴ վարչապետն ասաց, որ իր տվյալներով՝ 2017 թվականի հունվարից օգոստոս հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և առաջարկեց հետագայի համար օգտագործել այդ ցուցանիշը: Կարեն Կարապետյանը համաձայնեց՝ ավելացնելով, որ առանց այն էլ կասկածներ կան, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշակի ցուցանիշներ։

Լրագրողները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին խնդրել էին պարզաբանել, թե ինչով են պայմանավորված արտաքին առևտրի տվյալների տարբերությունները։ Մնացականյանը 3 գործոն էր նշել. մեթոդաբանական (պայմանավորված FOB և CIF գներով) և տեխնիկական (օրինակ՝ ապրանքների առաքման ժամանակային գործոնը և առաքված ապրանքը ճանապարհի կեսից այլ հասցեատիրոջ ուղարկելու դեպքերը)։

Սակայն ԱՎԾ-ն այդքանով չի բավարարվել։ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2016 թվականին» զեկույցի մեջ ԱՎԾ-ն մի առանձին բաժին նվիրել է արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառներին։

Ընդհանուր առմամբ՝ ԱՎԾ-ն նշել է 12 պատճառ (մեթոդաբանական, տեխնիկական և տվյալների դիտավորման աղավաղման), որոնցով կարող է բացատրվել տվյալների տարբերությունը։

Ներկայացնում ենք ԱՎԾ-ի պարզաբանումներն ամբողջությամբ:

Արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառները

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների արտահանման և ներմուծման արժեքային և ծավալային ցուցանիշներում հիմնականում առաջանում են տարբերություններ: Հայելային վիճակագրության վարման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած բոլոր երկրները կիրառում են ՄԱԿ-ի կողմից առաջարկվող («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ», 2010թ. հրապարակում) արտաքին առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությունը, այնուհանդերձ գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջանում են որոշակի տարբերություններ, որոնք պայմանավորված են որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում վիճակագրական տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի.

ա) Մեթոդաբանական.

– համաձայն միջազգային չափանիշների, գործընկեր-երկրները ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը սահմանում են ՍԻՖ գներով, իսկ արտահանվող ապրանքների արժեքը՝ ՖՕԲ գներով: Ի տարբերություն ՖՕԲ գնի, ՍԻՖ գինը ներառում է նաև տվյալ ապրանքի փոխադրման համար կատարված տրանսպորտային ծախսերը և ապահովագրական վճարները, ինչով պայմանավորված էլ, երկու համեմատվող երկրների համար նույն ապրանքի արտահանման և ներմուծման արժեքային ծավալները դիտարկելու պարագայում,
դրանք չեն կարող նույնությամբ համապատասխանել միմյանց և ունենալ միևնույն մեծությունը,

– գործընկեր-երկրների կողմից արտաքին առևտրի բնագավառում կիրառվող ընդհանուր և հատուկ համակարգերի առանձնահատկություններ, որի համաձայն ընդհանուր համակարգի դեպքում երկրի մաքսային տարածքը համապատասխանում է տնտեսական տարածքին, իսկ հատուկի դեպքում՝ ոչ (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երկուսն ել կիրառելի են),

– հնարավոր են շեղումներ արտաքին առևտրի գործառնությունների ձևակերպման հետ կապված, պայմանավորված ապրանքի ծագման/նշանակման երկրի սխալ գրանցման հետ,

– մի շարք ապրանքների (թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրաէներգիա, բունկերային վառելիք, բաց ծովից որսած ձկներ և վերանորոգման նպատակով տեղափոխված ապրանքներ) առանձնահատկություններով պայմանավորված, դժվարություններ են առաջանում տարբեր երկրների մաքսային մարմինների մաքսային ձևակերպումների միասնական մոտեցումները օգտագործելիս,

– հնարավոր են տարբերություններ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող մաքսային հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների մոտեցումներում,

– ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդների տարբերություններ (գործարքի գին, շուկայական գին և այլն):

բ) Տեխնիկական.

– ծագման երկրում ապրանքների արտահանման առաքման գրանցման ամսաթվի և ընդունող երկրի գրանցման ամսաթվի միջև առաջանում է ժամանակային տարբերություն, որը միջազգային առևտրում միջինում կազմում է 3-4 շաբաթ և տատանվում է կախված երկրի աշխարհագրական դիրքից, օգտագործվող փոխադրամիջոցի տեսակից, տեղափոխվող ապրանքների բնույթից,

– գործընկեր-երկրի բնորոշման (առևտուր անող երկիր, պայմանագիր կնքող երկիր, ապրանքի ծագման երկիր) հատկանիշի տարբերություն: Օրինակ, «պայմանագիր կնքող երկրի» հատկանիշի դեպքում, հնարավոր է, որ տվյալ ապրանքը տվյալ երկրից առաքվի մեկ այլ երկիր, և ըստ այդմ, առաքող (արտահանող) երկրի կողմից այն ձևակերպվի որպես «արտահանում», իսկ պայմանագրի մյուս կողմ հանդիսացող երկրի կողմից տվյալ ապրանքը չգրանցվի: Կամ, օրինակ, ապրանքը՝ վերջնական նշանակման երկիր տեղափոխելու (հասցնելու) հետ կապված այն արտահանող կողմը, հընթացս, կարող է փոխել դրա նախօրոք ձևակերպված վերջնական նշանակման երկիրը և արտահանել մեկ այլ՝ երրորդ երկիր (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երեքն ել կիրառելի են),

– որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր՝ ապրանքի վնասվելու կամ տարանցիկ երկրներից մեկում վերաձևակերպվելու պատճառով,

– շատ երկրներում կան սահմանափակումներ առանձին ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հետ կապված, օրինակ, ազգային սահմանները հատելիս գործընկեր-երկիրը կարող է միտումնավոր չգրանցել արտահանվող կամ ներմուծվող ապրանքը, մինչդեռ մյուս գործընկեր-երկրում տվյալ ապրանքը գրանցվում է:

գ) Վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղում.

– ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը և արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով,

– առևտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր-երկրին:


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55