Asekose.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է, ով պատմել է կես տարեկան դստեր և նախկին ամուսնու շփում չունենալու, աշխատանքային առաջարկներ չունենալու և ապագայում իր կողքին ուժեղ տղամարդ լինելու հավանականության մասին:
Աղջիկս ինձ տվեցպատասխանատվություն…
Մարիայի ծնվելուց հետո պատասխանատվությունս ավելացավ: Հասկացա, որ կա մեկն, ով ինձ համար առաջնային է: Մինչ այդ աշխատանքից բացի ուրիշ ոչնչի հանդեպ պատասխանատվություն չեմ զգացել:
Մայրիկս ու ընկերուհիս շատ են օգնում…
6 ամիս է, ինչ Մարիան կա իմ կյանքում: Նրա խնամքով հիմնականում զբաղվում եմ ես, չնայած ինձ շատ են օգնում մայրիկս և ընկերուհիս: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երեխայի համար կարևոր է, որ կողքին լինի հենց իր մայրը, ջերմությունն ու սերը ստանա հենց իր մորից:
Չեմ փորձում Մարիայի համար լինել հայր…
Դստերս մեծացնում եմ ես ու չեմ փորձում նրա համար լինել հայր: Երեխայի հոգում, միևնույն է, լինում է այդ բացը, ինչը կյանքում ոչ մեկը չի կարող լրացնել: Այդ պատճառով ես Մարիային կարող եմ տալ միայն մայրական ջերմություն:
Շանսը տրվեց, սակայն սխալ օգտագործվեց…
Երեխայիս հոր հետ շփման մասին չէի ցանկանա խոսել և չեմ ցանականա, որ որևէ մեկն այլևս այս մասին խոսի ու քննարկի, միայն մեկ բան կասեմ` շփման համար շանսը տրվեց, սակայն սխալ օգտագործվեց: Ավելի լավ է երեխան մեծանա առողջ մարդկանց հետ, առողջ մթնոլորտում, քան… Այլևս չենք անդրադառնում այս թեմային:
Հնարավոր է`մեկ օր կողքիս լինի ամուր տղամարդ…
Երբևէ չեմ ընտրել տղամարդու, որպեսզի հոգսերս կրճատվեն: Ինձ համար տղամարդու կարևորությունն այն է, որ ամուր տղամարդու ներկայությունից ավելի հանգիստ ես, երջանիկ ու ավելի լիարժեք:Հնարավոր է , որ մի օր իմ կողքին լինի այդ ամուր տղամարդը, քանի որ յուրաքանչյուր կնոջ պետք է թիկունք, մեկը, ում հետ կարող է լռել պարզապես:
Աշխատանք չունեմ, առաջարկներ չկան…
Այս պահին աշխատանքի առաջարկ չունեմ: Երբևէ դուստրս չի խանգարել, որպեսզի զբաղվեմ իմ աշխատանքով: Պարզապես այս պահին, կարծես թե, առաջարկներ չկան,իսկ լինելու դեպքում սիրով կաշխատեմ: Կլինեմ այնտեղ, որտեղ ինձ կտեսնեն ու որտեղ ես ինքս ինձ կտեսնոմ: Կցանկանամ նկարահանվել ֆիլմերում, հեռուստատեսային սերիալներում, բայց ամենից շատ` կցանկանամ լինել բեմում: Ուզում եմ այս անգամ կերտել ուժող կնոջ կերպար, այնպիսի կերպար, որը կկարողանա ուսուցողական դասեր տալ նաև մեր երկրի համար և ինչու չէ նաև ինչ որ բան փոխել ու ճշմարտությունը հանել ջրի երես:
Մարիային ուզում եմ տեսնել միայն արվեստի մեջ…
Երբ որ ծնվեց դուստրս, ասացին, որ պորտի պոկվելուց հետո այն պետք է գցել այնտեղ, որտեղ ծնողը կցանկանա տեսնել երեխային ապագայում: Ես այն գցեցի արվեստի ստուդիաներից մեկի այգում: Չեմ պատկերացնում նրան մեկ ուրիշ տեղ, ուզում եմ, որ դուստրս անպայման լինի արվեստի մեջ:
23:43
22:44
21:42
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44