«Կարծում եմ, որ այս համաձայնագրով բազմաթիվ հնարավորություններ են ընձեռվում Հայաստանին, և դռներ են բացվում։ Այլ հարց է, թե մենք ինչքանով դրանցից կօգտվենք, որովհետև դուռ բացելը դեռ քիչ է, պետք է կարողանալ այդ դռնով անցնել և ճանապարհ ընկնել․ ամեն ինչ մեր ձեռքում է, և մեզ տրված է հնարավորություն վերադառնալ դեպի Եվրոպա, որովհետև, բոլոր դեպքերում, մենք իսկապես եվրոպացի ազգ ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ խոսելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության փաստաթղթի մասին։
Ռուբեն Բաբայանը նշեց նաև, որ ինքը չէր ցանկանա այս հարցը կապել միայն Հայաստանի իշխանությունների կամ ընդդիմության գործունեության հետ։ Քաղաքակրթական այս դաշտում գտնվելը, նրա կարծիքով, պահանջում է յուրաքանչյուրի, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների որոշակի աշխատանք։
«Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իշխանություններին, ապա կարծում եմ, որ մեծ դեր է վերապահված նրանց՝ անել այնպես, որպեսզի հանրությունը չհիասթափվի այս քայլից․ առանց այն էլ շատ պարզ է, որ այս համաձայնագիրը շատ բաներով զիջում է Ասոցացման համաձայնագրին, որը դեռևս 2013թ-ին պետք է ստորագրվեր, այնպես որ սպասել տնտեսական լուրջ առաջընթաց այս համաձայնագրով՝ ըստ իս, այդքան էլ թույլատրելի չէ, բայց մյուս կողմից էլ՝ միայն տնտեսությունով չէ, որ զարգանում է պետությունը, չնայած որ տնտեսությունը շատ կարևոր է։ Եթե փոխվի մեր ապրելակերպը, փոխհարաբերությունները, մեր դատական համակարգը, քաղաքական համակարգը, մարդը դառնա էպիկենտրոն՝ բոլոր հարցերի ու հարաբերությունների մեջ, ապա, վաղ թե ուշ, մենք գալու ենք նաև տնտեսական որոշակի փոփոխությունների»,- ասաց բանախոսը։
Վերջինիս դիտարկմամբ՝ այս համաձայանգրի առաջին պահանջը, որն իր առջև պետք է դնի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ կրթվելն է։
«Անկիրթ հասարակությունը միլիոն հատ պայմանագրի կնքման դեպքում էլ որևէ բանի չի հասնի։ Կրթությունն է մեր փրկությունը, որը տալիս է բազմաթիվ հնարավորություններ»,- նկատեց Ռուբեն Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26