Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկինկարծում է, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը հնարավոր կլինի հայկական կողմից հսկայական ու ջանասիրաբար արված աշխատանքի միջոցով: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ կան մի շարք պահանջներ, որոնք պետք է բավարարվեն՝ դա վերաբերում է ինչպես իրավական, վարչական, այնպես էլ ինստիտուցիոնալ կարգավորումներին:
«Ձեր հարևանների փորձից էլ հայտնի է, որ այստեղ պահանջվում է մեծ աշխատանք: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ու որ այդ օրը կգա նաև հայաստանցիների համար, հետևաբար, մաղթում եմ համբերություն, ջանասեր աշխատանք և եվրոպական մտածելակերպ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Հարցին ի պատասխան, թե որքան ժամանակ պետք կլինի այդ գործընթացն ավարտելու համար՝ Սվիտալսկին ասաց. «Ես մարգարե չեմ, բայց կարծում եմ՝ լավ է, որ վիզայի ազատականացման երկխոսությունը դրվել է 2020 թվականի առանցքային արդյունքների օրակարգում: Այնուամենայնիվ, չկա հստակ հիշատակված ամսաթիվ»: Նրա հավաստմամբ՝ եթե անհրաժեշտ բոլոր պայմանները բավարարվեն, բոլոր տարրերն առկա լինեն ու Եվրամիության անդամ պետությունները համոզված լինեն, որ ժամանակը եկել է Հայաստանի համար, ոչ մի արհեստական պատճառով այդ գործընթացը չի հետաձգվի: «Վստահաբար, ուշացումն ու հետաձգումը մեր շահերից չի բխում»,- եզրափակեց դեսպան Սվիտալսկին :
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
11:05
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44