«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով սև ամպեր են կուտակվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի աշխատանքից ո՛չ Ուկրաինայում են «հիացած», ո՛չ էլ ՀՀ ԱԳՆ-ում, եթե չասենք, որ իրականում շատ դժգոհ են: Մեր աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Մանուկյանը իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար:
Հաշվի առնելով հայ-ուկրաինական հարաբերությունները, Ուկրաինայում ծավալված ու ծավալվող ներքին իրադարձությունները, Ուկրաինայի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի և մեր առանցքային գործընկեր դարձող ԵՄ-ի հետ, այն մեզ համար կարևոր ու «զգայուն» կետ է, ինչը ենթադրում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը պետք է լինի խիստ պատրաստված, բարձրակարգ պրոֆեսիոնալ ու կատարի մեծ ծավալի, կարևոր, նուրբ ու լուրջ աշխատանք: Անդրանիկ Մանուկյանի տվյալները ենթադրվող հատկանիշների պահանջներին չեն բավարարում, և բացի այդ, նա իր բիզնեսների համար է մեծ ծավալի աշխատանք տանում:
Այդ մասին, սակայն, ԱԳՆ-ում բարձրաձայն չեն խոսում: Հարցն այն է, որ դեսպաններին նշանակում է ՀՀ նախագահը, ու Անդրանիկ Մանուկյանն էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Եվ դեմ արտահայտվել Անդրանիկ Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը լինելու փաստին, կնշանակի դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանի որոշմանը: Իսկ նման «գլխացավանքի» տակ ոչ ոք չի ուզում մտնել:
Անդրանիկ Մանուկյանից դժգոհության ու համբերության բաժակի վերջին կաթիլը, ասում են մեր աղբյուրները, ուկրաինացի լրագրողների հետ կապված միջադեպն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամներին թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք:
Դրանից հետո ուկրաինացի լրագրողներից Եվգենի Լեսնոյը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք նախնական համաձայնություններ են ունեցել հենց Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ու մասնավորապես՝ դեսպանի հետ:
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ ԱԳՆ-ում լուրջ հարցեր են առաջացել. բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն ինքնագլուխ քայլեր արել ու պայմանավորվածություններ ձեռք բերել ուկրաինացի լրագրողների հետ՝ առանց այդ հարցը ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու: ԱԳՆ-ում վստահ են, որ հենց Անդրանիկ Մանուկյանի «ոչ կոմպետենտությունն» է պատճառը, որ ուկրաինացի լրագրողները եկել, հասել են մեր սահմանային անցակետ»:
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35