«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Վանաձորում ավագանիների մակարդակով ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո տպագիր մամուլը հաջորդ օրերին գրեց, որ այս գործարքը Սերժ Սարգսյանի և
ի հանդիպման և պայմանավորվածության արդյունքն է: Գրվեց նաև, որ Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին խոստացել է, որ 2018 թվականից հետո, երբ Գագիկ Հարությունյանին թոշակի կճանապարհի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը կմնա Բաղդասարյանին: Այն, որ Արթուր Բաղդասարյանը պետական համակարգում մի որևէ պաշտոնի տեր է դառնալու շուտով՝ դա փաստ է:
Համենայնդեպս, նման կարծիք կազմելու համար խոսուն անցյալ կա: Բաղդասարյանի քաղաքական գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ընդդիմությունից իշխանություն տանող մայրուղում շատ է «երթևեկել»: Ոչ վաղ անցյալում՝ 2008 թվականին, երբ նա ՕԵԿ-ով առաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, առիթը բաց չէր թողնում իշխանության վրա ցեխ շպրտելու համար: 2008-ի նախագահական ընտրություններում ստացած քվեներով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ Սերժ Սարգսյանից և Լևոն-Տեր Պետրոսյանից հետո:
Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց Արթուր Բաղդասարյանը, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում: 2008թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Պաշտոնը ստանալու հաջորդ առավոտյան Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում (Սպանդարյանն Արթուր Բաղդասարյանի հայրենի գյուղն է) տարօրինակ դեպք տեղի ունեցավ:
Ամբողջ մարզում խոսում էին, որ անհայտ անձինք Արթուր Բաղդասարյանի պապական տան դռան դիմաց դույլով լի կարմի խնձոր են դրել, որպես բողոքի նշան, և ենթատեքստում ունենալով այն հանգամանքը, թե հայկական ավանդության մեջ «կարմիր խնձոր» տանելն ինչ նշանակություն ունի: 2018-ին Արթուր Բաղդասարյանենց տուն 2008-ի նման կարմիր խնձոր տանելու առիթ կլինի՞, թե՞ ոչ: Պետք է ընդամենը սպասել: «Հայկական ժամանակը» Արթուր Բաղդասարյանին նոր պաշտոն տալու թեմայով զրուցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: «Ես նման տեղեկություններ չունեմ, մենք կուսակցությունում 2018 թվականի հետ կապված կառավարության, կոալիցիայի ձևավորման հարց չենք քննարկել՝ որևէ ձևաչափով»,- ասաց ՀՀԿ խոսնակը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44