Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատավճռով նախատեսված պատժաչափը խիստ էր, այս մասին դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը։
«Այնուամենայնիվ, եթե դատարանը գտել էր, որ Սամվել Բաբայանը մեղավոր է այդ արարքներում, ապա իմ համոզմամբ շատ խիստ պատժաչափ սահմանվեց: Դա ունի այն միտումը, որ հետագայում եթե համաներում լինի, դա չտարածվի Սամվել Բաբայանի վրա»,–ասաց նա:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները, որով Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով:
Անդրադառնալով դատարանի վճռին՝ Ավետիս Քալաշյանն ասաց, որ այն անպայման բողոքարկվելու է և ներպետական ատյանները սպառելուց հետո հասնելու են ՄԻԵԴ:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե միևնույն է, Բաբայանն առաջիկայում ազատ կարձակվի, Քալաշյանն ասաց.«Իսկ դուք հավատո՞ւմ եք այդ տեղեկություններին, երբ քիչ առաջ վեց տարի ազատազրկման մասին դատավճիռ հրապարակվեց»:
Ինչ վերաբերում է հետագայում ներման խնդրագիր գրելուն, Ավետիս Քալաշյանն ասաց, որ այդ առնչությամբ որևէ պլան դեռ չունեն.«Նախ պետք է բողոքարկվի դատական ակտը, բոլոր իրավական հնարավորությունները, որ ունենք ակտը բեկանելու, պետք է դրանք օգտագործենք, ներումը միայն այն դեպքում, երբ բոլոր իրավական հնարավորությունները կսպառվեն»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26