Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերին առնչվող սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ինչպես նաև՝ հանձնաժողովների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուները:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածությունը, ինչպես նաև՝ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու սահմանել ծրագրերը:
Սեմինարը համակարգում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ պետական կառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուները ներկայացրեցին ԱԻ և ՔՊ բնագավառում կատարված աշխատանքները՝ նշելով բնագավառի ձեռքբերումները և առկա խնդիրները:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, ինչպես նաև՝ ՀՀ պետական կառավարման մարմիններում անցկացված
ՔՊ վիճակի համալիր գնահատման արդյունքները:
Հանդիպման մասնակիցները նախանշեցին նաև 2018 թ.-ին սպասվող հիմնական միջոցառումները:
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում նախատեսվում է.
ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության պլանների և տարհանման պլանների ճշգրտում,
ՀՀ տարածքում առկա պաշտպանական կառույցների ցանկի ճշգրտում, հնարավորության դեպքում դրանց վերանորոգման աշխատանքների իրականացում և համապատասխան գույքով ու տեխնիկական սարքավորումներով կահավորում,
Սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով համապատասխան շինությունները թաքստոցների ձևափոխման և նորերի կառուցման պլանավորում,
տնտեսության օբյեկտների կայուն գործունեության ապահովման գործընթացների կազմակերպում և իրականացում:
2018 թ.-ին նախատեսվում է կազմակերպել նաև մի շարք ուսումնական վարժանքներ՝ թեմաներն ընտրելով տարածաշրջանի, ինչպես նաև՝ համապատասխան ոլորտի առանձնահատկություններից և առաջադրված խնդիրներից:
Նախատեսվող միջոցառումներն ուղղվելու են կառավարման մարմինների և ուժերի՝ պատրաստվածության տարբեր աստիճանների բերմանը, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների վարման ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը, կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության իրականացմանը:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44