Փաստաբանների պալատը պատրաստել է առաջարկություններ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենք առաջարկում են օրինագծում երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքը փոխարինել երեխայի շահի սկզբունքով:
«Այս փոփոխությունն առաջարկվում է հետագա կամայական մեկնաբանություններից խուսափելու համար: Օրինակ՝ սահմանամերձ բնակավայրում բնակվող ընտանիքից երեխային կարելի է վերցնել «ղեկավարվելով» երեխաների ԱՌԱՋՆԱՀԵՐԹ շահով: Մինչդեռ երեխայի շահն իր ընտանիքում սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտում բնակվելն է»,-ասաց նա:
Պալատն առաջարկում է, բռնությունների նոր տեսակների սահմանումներում կատարել որոշակի փոփոխություններ, իսկ «անտեսում» բռնության տեսակը հանել:
« Բռնությունների նոր տեսակները ընտանեկան միջանձնային հարաբերություններում սխալ մեկնաբանելը և ծնողների դաստիարակչական գործառույթների հետ անհարկի նույնացնելը բացառելու համար հետևյալ երկու նախադասությունը ներառել Նախագծում: Դրանից մեկն է՝ ծնողի դաստիարակչական այն գործառույթը, որը սահմանափակում է երեխայի իրավունքները և ազատությունները ելնելով երեխայի շահից, չի կարող համարվել բռնություն և առաջացնել որևէ պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքի: Հաջորդը՝ արգելվում է ընտանիքի նյութական վատ վիճակով պայմանավորված երեխաներին ծնողներից հարկադրաբար վերցնել»,-մանրամասնել է Զոհրաբյանը:
Պալատն առաջարկում է նախագծով սահմանել «Ամուսիններ» հասկացությունը հետևյալ կերպ՝ «Ամուսիններ՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած տղամարդն ու կինը, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդն ու կինը, ովքեր ոչ պակաս, քան մեկ տարի բնակվում են համատեղ կամ ունեն ընդհանուր երեխա կամ բնակվում են համատեղ, և կինը հղի է»:
Նախագծով սահմանված է ամուսին, այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ)(…): Զոհրաբյանի կարծիքով, սա խնդրահարույց է այնքանով, որ «փաստական ամուսնական հարաբերություններ» եզրույթն անծանոթ է ՀՀ օրենսդրությանն ու իրավական համակարգին: Ավելին՝ Նախագծով տրված չէ փաստական ամուսնությունների սահմանումը, այլ միայն նշված է ամուսնական հարաբերությունների այդ կատեգորիան:
Պալատն առաջարկում է հանել նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կիրառման սուբյեկտ հանդիսացող անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու իրավակարգավորումը, թողնելով միայն հանցագործություն կատարած իրավախախտների հաշվառումը:
«Նախագծով նախատեսված ապաստարանների հիմնադրումը չթույլատրել մասնավոր կազմակերպություններին: Սահմանել, որ ապաստարանները հիմնադրվում են բացառապես պետության կամ համայնքի կողմից: Ապաստարանները կարող են հավատարմագրային կառավարման հանձնվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպությունների»,-առաջարկում է պալատը:
ՓՊ նախագահն առաջարկում է, որ նախագծով նախատեսված Լիազոր մարմնի ղեկավարին կից գործող Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կազմում, ինչպես նաև ապաստարանների կառավարման մարմին համարվող խորհուրդների կազմում ներգրավել Հայ Առաքելական եկեղեցուց մեկական ներկայացուցիչ:
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի ներգրավումն առաջարկվում է հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով Հայ առաքելական եկեղեցուն տրված բացառիկ կարգավիճակը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում և նկատի ունենալով, որ ընտանիքը գտնվում է, ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի առանցքում, այլև ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է հասարակության բնական և հիմնական բջիջը:
Առաջարկվում է սահմանել, որ ապաստարանը՝
- իր գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի համար լիազոր մարմնի սահմանած կարգով և ծավալով հրապարակում է հաշվետվություն.
- հետապնդում է նաև ընտանիքի անդամների միավորման (ընտանիքի վերականգնման) նպատակ.
- գործում է թափանցիկության և շահառուների կամավորության սկզբունքներով.
2) սահմանել, որ ապաստարանը պետք է ունենա խորհուրդ, որի կազմը ձևավորվում է լիազոր մարմնի սահմանած կարգով և քանակով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և հասարակական կազմակերպության առնվազն մեկական ներկայացուցչից:
Առաջարկություններն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26