Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը և Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին այցելել է Պիսկարյովյան գերեզմանատուն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԺ փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել նաև Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Պատվիրակության անդամները կարևորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հարցում հայ ժողովրդի ներդրումը: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ոչ միայն բարեկամ ռուս ժողովրդի, այլ նաև հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է: Հարյուր հազարավոր հայորդիներ պատերազմի առաջին իսկ օրերին մեկնեցին ռազմաճակատ: Ես ինքս ռազմաճակատ կամավոր մեկնած, խորհրդային զինվոր Պետրոս Ավագյանի թոռն եմ և հպարտ եմ, որ պապս Ստալինգրադի հերոսական հաղթանակի կերտողներից մեկն էր: Լենինգրադի հողում հազարավոր հայեր պաշտպանում էին Լենինգրադը ֆաշիզմից: Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, ծովը՝ ադմիրալ Իսակովը, Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին, իսկ մշակութային կյանքը՝ Վահրամ Փափազյանը: Անուրանալի է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Լենինգրադի շրջափակման հաղթահարման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում»:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44