Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների օրեր առաջ գումարված նիստերում չորս օրենսդրական նախաձեռնությունների քննարկման արդյունքները, որոնց վերաբերյալ հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:
Առաջիկա լիագումար նիստի օրակարգում է ներառվել նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տարեկան ծրագիրը:
Այնուհետև, ԱԺ նախագահը Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն՝ հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջիկա լիագումար նիստում ԱԺ կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակման վերաբերյալ: «Սահմանված կարգով «Հայրենիք» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Ամփոփելով նիստը՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ին:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16