Այսօր մամուլում հրապարակված տեղեկությունների իսկությունը պարզելու համար ArmDay.am -ը կապ հաստատեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանի հետ:
-Պարոն Աբովյան Ձեր ֆեյսբուքյան էջում արդեն անրադարձել էիք մամուլի հրապարակումներից մեկին, բայց այնուամենայնիվ ի՞նչի հետևանք է այս հոդվածը:
- Նախ ասեմ, որ սենսացիոն լուրեր տարածել <<անկախ աղբյուրի>> միջոցով ցածրակարգ է և ո'չ պրոֆեսիոնալ: Դեսպանի կատարած և կատարվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ ո'չ միայն դեսպանի ֆեյսբուքյան հրապարակումներով և ուկրաինական մամուլի և հեռուստատեսության, այլ նաև մեր թշնամի երկրի մամուլի արձագանքով:
- Պարոն Աբովյան, իսկ ՀՀ ԱԳՆ- ի հետ հարաբերությունները ի՞նչպիսին են:
- ՀՀ ԱԳՆ-ի հետ մեր հարաբերությունները աշխատանքային են, ինչ վերաբերում է լրագրողներին, որոնց մուտքը Հայաստան չի հաջողվել, ասեմ որ, դա ՀՀ ԱԳՆ- ի հետ կապ չունի: Բանակցությունների համար համաձայնութունը տվել է Արցախի ԱԳՆ-ը: Կարծում եմ ձեզ համար էլ հետաքրքիր կլինի հարցման միջոցով ճշտել և ստանալ պատասխաններ Արցախի ԱԳՆ-ից:
-Այնուամենայնիվ ուկրաինական հեռուստաալիքի լրագրողները հրապարակում էին պատրաստել Ադրբեջանի մասին, ինչը կրկին առաջացրել էր նրանց զայրույթը, այս պարագայում ի՞նչպես կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
- Ուկրաինական լրատվամիջոցները, ինչպես նաև հեռուստաալիքները միշտ ներկայացրել են փաստեր և իրականություն, ի տարբերություն մեր որոշ տեղական լրատվամիջոցների, նրանք անգամ այս պարագայում ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի կողմնակից են: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կարծես, թե ադրբեջանցիները իզորու են սադրանքներ կազմակերպել, այս ամենն ուղղակի զավեշտալի է: Եվ այս երևույթին ես վերաբերվում եմ ժպիտով, քանի որ իրականությունից դուրս և անգամ անտրամաբանական է հոդվածի գրված յուրաքանչյուր նախադասություն, պարզապես կասեմ, որ պետք չէ սենսացիայի ֆոնի տակ` անհայտ աղբյուրներից ներկայացնել այս աստիճան էժան և ոչ ծանրակշիռ հոդված: Կավելացնեմ նաև, որ հենց լրատվամիջոցի շահերից և գործառույթներց է բխում ներկայացնել ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն:
- Իսկ այս հոդվածին ի՞նչպես է արձագանքել անձամբ դեսպանը:
- Գիտեք մենք բավականաին զբաղված և գերլարված աշխատանքներ ենք իրականացնում հայ համայնքի և մեր բազմափորձ դեսպանի հետ և այս տեսակ հոդվածների մասին անգամ խոսել չենք փորձում: Մենք համայնքի հետ միասին շարունակում ենք մեր աշխատանքը` բարձր պահելով մեր երկրի անունը և դիրքը, առաջացնելով թշնամու խորը ձախողում, և կարծում եմ իզուր են մեզ խանգարել ցանկացողների բոլոր փորձերը:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55