ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև հաստատված հարաբերությունները, կարևորել են համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ գլխավոր դատախազը նկատել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքն ու վստահությունը լիարժեք պայմաններ են ստեղծում միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարում, ինչպես նաև իրավական փոխօգնության ոլորտում ջանքերի համատեղման և ավելի լայն գործակցություն ծավալելու համար: Մոնթազերին Արթուր Դավթյանին հրավիրել է այցելել Իրան՝ քննարկելու երկու երկրների դատախազությունների գործունեության արդյունավետության էլ ավելի բարձրացմանն առնչվող խնդիրները և համագործակցության հետագա ուղղությունները:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաստատվել են ջերմ, բազմաշերտ հարաբերություններ, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողնում նաև երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ կապերի ամրապնդմանը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի նախորդ այցը Հայաստան և դրա ընթացքում համագործակցության ծրագրի իրականացումը մեծապես նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող օգնության արդյունավետության բարձրացմանը և հույս է հայտնել, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին Մոնթազերիին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ համոզմունք հայտնելով, որ այդ այցը էլ ավելի կամրապնդի ձեռք բերված բարեկամական գործակցությունը:
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47