Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, մեկնաբանել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական դառնալու որոշումը։
Նոյեմբերի 21–ին Կաոիլին նշանակվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական հասարակական հիմունքներով։ Կաոիլին, մասնավորապես, փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման և միջազգային ֆինանսական ու առևտրային կառույցների հետ համագործակցության հարցում։
Կաոիլին հենց սկզբից հայտարարեց, որ չի համարում իրեն ՀՀ կառավարության և քաղաքական համակարգի մաս, քանի որ դա իրեն հետաքրքիր չէ։
«Ինձ հետաքրքրում է Հայասանի տնտեսական զարգացումը։ Կփորձեմ հասկանալ, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ։ Եթե իմ փորձի, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանամ աջակցել Հայաստանի զարգացմանը` հարմարացնելով միջազգային փորձը, ապա կանեմ դա», – ասաց Կաոիլին։
Նա ևս մեկ անգամ խոստովանեց իր սերը Հայաստանի նկատմամբ և հույս հայտնեց, որ օգտակար կլինի երկրին։ Նա նաև գնահատեց տնտեսական վիճակը հանրապետությունում։
«Անկախության 25 տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացը բավականին շոշափելի է։ Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 2007 թվականին, և այս տարիների ընթացքում գրանցված տարբերությունն ակնհայտ է։ Հայաստանի
տնտեսությունը հիմա ավելի զարգացած է։ Ես տեսնում եմ այդ փոփոխությունները և՛ որպես սպառող, և՛ որպես մասնագետ», – ասաց Կաոիլին։
Նա կոչ արեց Հայաստանի բնակիչներին զինվել համբերությամբ և խոստացավ, որ ճիշտ տնտեսական քաղաքանություն վարելու և երկարաժամկետ ռազմավարություն ընտրելու դեպքում մեկ–երկու տարի հետո տնտեսական վիճակը Հայաստանում կփոխվի։
Արիանա Կաոիլին կառավարման և բիզնես խորհրդատվության ոլորտի մասնագետ է։ Նա հայտնի է նաև որպես ավստրալացի շախմատիստուհի։ Ժամանակին նրան անվանում էին «Աննա Կուրնիկովա շախմատում»։ Կաոիլին աշխատել է ֆինանսների, կառավարման, գյուղատնտեսության և հանքաարդյունաբերության ոլորտներում։ Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում ներգրավված է եղել որպես հորհրդատու, ինչպես նաև ներառված է եղել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության (Asia Pacific Economic Cooperation (APEC) խորհրդատվական խմբում։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26