«Հունաստանում ՀՀ դեսպանությունն ավանդական ջերմ հարաբերություններ ունի համայնքային բոլոր կառույցների, այդ թվում՝ հայկական ավանդական քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների հետ, որոնք հիմնված են համագործակցության եւ փոխաջակցության վրա»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանությունում՝ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով «ՀԺ»-ում հրապարակված «Հայաստանի եւ Հունաստանի միջեւ միջպետական խոշոր սկանդա՞լ է հասունանում» վերտառությամբ հոդվածում արծարծված փաստերին:
Նշենք, որ խմբագրությունը նոյեմբերի 15-ին նամակ էր ստացել, որտեղ Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը մտահոգություն էր հայտնել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի գործելաոճի վերաբերյալ: Նամակի հեղինակի պնդմամբ՝ դեսպանը համառորեն ճնշել է տեղի Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցության նախագահի քրոջը՝ Դորա Բակոյաննիսին ուղղված հրավերն ու ներկայությունը հայ համայքնի կազմակերպած միջոցառմանը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին:
Տիգրան Բալայանի խոսքով՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը նաեւ շատ լավ գործընկերային հարաբերություններ ունի Հունաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ աշխատանքներ է տանում այդ կապերի էլ ավելի ամրապնդման ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է ինչ-որ մարդկանց կողմից ՀՀ դեսպանի հասցեին անձնական վիրավորանքներով մեղադրանքներին, ապա դրանք, մեղմ ասած, վայել չեն որեւիցե համայնքային կառույցի ներկայացուցչի համար, հատկապես, եթե նրանք իրենց համարում են մտահոգված՝ համահայկական օրակարգի հարցերով»,- ընդգծեց Տիգրան Բալայանը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26