«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՎԿ-ի հետ համագործակցության հուշագիրը հորով-մորով արած ու «տեղը պնդացրած» Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «տանն» այսօր եռուզեռ է սպասվում՝ տեղի է ունենալու Վանաձորի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացումը:
Ասլանյանն այսօր իր հարկի տակ հյուրերի լայն շրջանակի է ընդունելու՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Վաչե Տերտերյան, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթհիաս Քիսլեր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան և այլք:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Աջակիցը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունն է, համաֆինանսավորել են Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։ Գրասենյակը, «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն, քաղաքացիներին կմատուցի ծառայություններ, կդյուրացնի համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
2015-ից ի վեր ծրագրի շրջանակներում հիմնվել է 13 նման գրասենյակ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի և Մեղրի համայնքներում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ասլանյանը որոշել է արձակուրդն օգտագործել արտերկրում լիցքաթափվելով՝ որպես ուղղություն ընտրելով Եվրոպան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32