ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը եւ նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու 30-ամյա բնակիչն սպանվել, իսկ 26-ամյա Ա.Մակոյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել նույն միջադեպի ժամանակ։
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան, եւ իրականացվել մեծածավալ քննչական, պերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս Ալավերդի քաղաքի բնակիչ է, ծնված 1989 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26