2017 թվականի նոյեմբերի 20-ից 24-ը Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման 4-րդ օրը տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան՝ նվիրված Մոնրեալի արձանագրության 30 տարվա ձեռքբերումներին և ապագա ծրագրերին: Կլոր սեղանին մասնակցել են Կանադայի, Էստոնիայի, Գվատեմալայի, Մալդիվների, Ռուանդայի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ՝ նախարարների կամ նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլհայմը: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարևորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը և դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը:
Հանդիպման առաջին օրվա ավարտին տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակին նվիրված Օզոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը 8 անվանակարգերով: Հայաստանի Հանրապետության Օզոնի ազգային կենտրոնը «Կրեատիվ աշխատանք երիտասարդների հետ» անվանակարգում արժանացավ «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի` դառնալով որևէ մրցանակի արժանացած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի միակ երկիրը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ:
Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել Ուզբեկիստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին:
Այսուհետ Լուսինեի աշխատանքը կախված է լինելու Մոնրեալի արձանագրության իրականացման համար ստեղծված Բազմակողմանի հիմնադրամի գործադիր քարտուղար Էդուարդո Գանեմի աշխատասենյակում:.jpg?1511939642828)
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55