Հայաստանն այս պահին չունի այլ անվտանգային մարմնի անդամակցելու օրակարգ: Երբ որ մենք կունենանք նման այլընտրանք առաջարկելու եւ ՀԱՊԿ-ն դրան կխանգարի, մենք կքննարկենք այդ հարցը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Հայաստանի մասով ԵՏՄ-ի պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշել է հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու «Ելք»-ը խնդիր չի դնում Հայաստանի՝ ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, նա նշեց. «ԱՊՀ անդամակցությունը չի սահմանափակում Հայաստանի տնտեսական ազատությունները: Մենք որեւէ խնդիր չենք տեսնում Հայաստանի՝ ԱՊՀ-ի անդամակցության մեջ, քանի որ դա Հայաստանի շահերը չի ոտնահարում: ԱՊՀ-ի անդամ երկրներ կան, որոնք հակահայկական մոտեցումներ ունեն, բայց մեր հարցը ԵՏՄ-ում է, ԱՊՀ-ի մակարդակում մենք խնդիր չունենք: Այս նախաձեռնությունը վերաբերում է Հայաստանի տնտեսական ազատություններին, իսկ ԵՏՄ համաձայնագիրը սահմանափակում է Հայաստանի ազատությունը այլ երկկողմ համաձայնագրեր կնքելու իմաստով»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ նշեց, որ այս կառույցներից որևէ մեկից դուրս գալը նույն բանն է, նույն կերպ է ընկալվելու Ռուսաստանի կողմից. «Ավելի նպատակահարմար կլիներ այլընտրանքային բանակցություններ վարվեին, ճանապարհներ գտնվեին, Հայաստանն իրոք ունենար այլընտրանք, նոր այս հարցը բարձրացվեր, այլապես՝ բոլորի կողմից դիտարկվելու է Հայաստանի հեռացում»:
news.am
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16