Խոշոր և միջին հարկ վճարողների շրջանում ոչ ռիսկային համարվող հարկատուների մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 7 տոկոսով, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ այն կազմում է շուրջ 20 տոկոս: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը, հարկային վճարումների աճի տեմպը ռիսկայինների մոտ 2.7 անգամ ավելի բարձր է, քան ոչ ռիսկայինների մոտ: «Մենք գնալով հզորացնում ենք մեր վերլուծական ներուժը, ինչը մեզ հնարավորություն է տալիս հարկ վճարողներին դասակարգել ըստ ռիսկայնության` ռիսկային ու ոչ ռիսկային: Ոչ ռիսկային հարկ վճարողների մոտ, եթե մեր վարչարարությունը սահմանափակվում է նրանց կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների վերլուծությամբ, ապա ռիսկային համարված հարկ վճարողների դեպքում պատկերն այլ է: Այստեղ նախևառաջ ունենում ենք ոլորտային ու անհատական հանդիպումներ, որոնց ժամանակ տարվում են բացատրական աշխատանքներ, որպեսզի հարկ վճարողներին մղենք օրինական գործունեության դաշտ»,- ասաց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է ոչ ռիսկային ու ռիսկային համարվող հարկ վճարողների թվային հարաբերակցությանը, ապա, ըստ Արմեն Սաֆարյանի, ցանկերն անընդհատ փոփոխվում են, ներկայում էլ ոչ ռիսկային հարկ վճարողների աճի միտում է առկա: «Ռիսկային ցուցակներում հայտնվող տնտեսվարողների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների ինտենսիվությունն ավելանում է, մինչև արձանագրվի վարքագծի փոփոխություն: Դրա մասին են փաստում նախորդ ամիսներին կատարված ստուգումները, մասնավորապես, նոյեմբերի ընթացիկ հսկողական աշխատանքների քանակը նախորդ ամիսների միջինի նկատմամբ կրկնապատկվել է»,-տեղեկացրեց ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետը:
Արմեն Սաֆարյանը շեշտեց, որ ռիսկային հարկ վճարողների նկատմամբ հսկողական աշխատանքների ընթացքում կիրառված տույժ-տուգանքներն իրենց մեծությամբ գերազանցում են հարկերի այն ծավալը, որը կվճարեին ոչ ռիսկային դաշտում գործելու պարագայում, ուստի առավել շահավետ է գործել օրինական դաշտում:
Հարցին ի պատասխան, թե որոնք են հարկերից խուսափելու տեսանկյունից առավել ռիսկային ոլորտները` Արմեն Սաֆարյանը նշեց. «Այն ոլորտները, որտեղ ունենք կանխիկ դրամաշրջանառության մեծ քանակ, այդ իմաստով` առավել ռիսկային են առևտրի ու ծառայությունների ոլորտները»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22