Վանաձորում քրեական հեղինակություն ունեցող «Ճաճոյի Էդոյի» որդուն սպանելու մեջ մեղադրվող նրա կնոջ՝ Լիանա Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Լոռու մարզի դատախազը որոշում է կայացրել քրեական գործը կարճել գործուն զղջալու հիմքով: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիանա Կիրակոսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Լոռու մարզի բնակիչ Տ. Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017թ. մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:
Սպանված 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանը քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդին է, որը, ըստ տարբեր աղբյուրների, տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44