Կրեմլը պատասխանեց Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված նամակին, որում արտահայտված էր Էրդողանի՝ «մեր հարաբերությունները արժանի մակարդակի վերադարձնելու» ցանկությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Մենք ցանկանում ենք բարելավել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Մենք ուզում ենք նախկին փոխշահավետ համագործակցության վերականգնում: Սակայն Անկարան պետք է համապատասխան քայլեր անի»:
Ջերմ ազդանշանների փոխանակումից հետո Թուրքիան ծրագրում է կատարել հետևյալ քայլերը:
1. Բարելավում մինչև օգոստոսի 15-ը: Վերջնական նպատակը՝ մինչև դեկտեմբերի 15-ը երկու երկրների հարաբերությունները բերել մինչճգնաժամային մակարդակին:
2. Բարձր մակարդակով մասնակցություն Ռուսաստանում ընթացող տարբեր միջոցառումների: Առաջիկա երեք ամիսների ընթացքում Անկարան համապատասխան նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կգործուղի Ռուսաստան՝ մասնակցելու տարբեր միջոցառումների:
3. Վնասի գնահատում: Մինչև սեպտեմբերի 1-ը կգնահատվի տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում արձանագրված վնասը: Հաջորդ երեք ամիսների ընթացքում այդ վնասը փոխհատուցելու համար ամուր կապեր ստեղծել ռուս գործընկերների հետ:
4. Հաղորդակցման ուղիներ: Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները նախկին մակարդակին բարձրացնելու համար կներգրավվեն հաղորդակցման բոլոր հնարավոր միջոցները, նախևառաջ ԶԼՄ-ները և ՀԿ-ները:
5. Հրապարակային դիվանագիտություն: Աշխատանքներ կտարվեն մեդիադաշտում. նախևառաջ շեշտը կդրվի այն հանգամանքի վրա, որ ռուսական ինքնաթիռը ընկել է օդաչուի սխալի հետևանքով: Կխոսվի այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ռուս ժողովրդի կողքին է եղել, և այժմ երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերը դարձել են ընտանեկան: Ուշադրություն կբևեռվի այն ջանքերի վրա, որ գործադրում են Ռուսաստանը և Թուրքիան համատեղ թուրքալեզու նախկին խորհրդային երկրները զարգացնելու ուղղությամբ: Կապահովվի Ռուսաստանում թուրքական կինոարտադրության աջակցումը:
6. Ջանքերի կոորդինացիա: Ներկա փոփոխությունների թելադրանքով՝ արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով կզբաղվի Մերձավոր Արևելքի (Սիրիա) հարցերով զբաղվող բաժինը:
7. «Աշխատանքային խմբի» ներդրում: Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ինստիտուտներ:
8. Բիզնես-միությունների ներգրավում: Ուշադրություն կդարձվի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի աջակցությանը այնպիսի խոշոր բիզնես-կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիայի պալատների և ապրանքահումքային բորսաների միությունը (TOBB), թուրք արտադրողների և գործարարների ասոցիացիան (TUSIAD), Անախ արտադրողների և գործարարների ասոցիացիան (MUSIAD):
9. Առանց միջնորդի: Անկարան ծրագրում է սկսել ուղիղ բանակցություններ՝ համարելով, որ հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի մասնակցությունը միայն կդանդաղեցնի գործընթացը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55