«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ և դռներ արտադրող ընկերությունը:
Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել և «Մ.Մ.Մ»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է ընկերության հետագա տնօրինման և կառավարման մասնակցելու գործառույթից: Բանն այն է, որ «Մ.Մ.Մ»-ը ունեցել է գրավադրած գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ»-ից:
Տեղեկությունները փորձեցինք ստուգել «Մ.Մ.Մ» ընկերություն զանգահարելով, սակայն տնօրենի օգնականը հայտնեց, որ մեր հարցերին իրավասու է տնօրենը պատասխանել, սակայն նա տեղում չէ: Օգնականը մեզ հայտնեց միայն, որ «ՄՄՄ»-ի տնօրենն այժմ Մելիք Գասպարյանն է:
Ընկերության պաշտոնական կայքում դեռ պահպանված է նախկին տնօրենի մասին տեղեկությունը.«Մ.Մ.Մ.» ընկերությունը, ի դեմս տնօրեն Մերուժան Միրիջանյանի, Հայաստանի Հանրապետությունում ծավալել է իր գործունեությունը դեռևս 1997 թվականից և արդեն հասցրել է գործունեության իր ոլորտում գրավել առաջատարի դիրք»:
Ի դեպ, մինչ այս գործարքը «Մ.Մ.Մ» ընկերությունը հսկայական պարտքեր էր կուտակել՝ աշխատակիցների աշխատավարձերը չվճարելով: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք «Քեթրին գրուպ»-ը նախկին սեփականատիրոջ պարտքերը գնել է, թե՞ ոչ: «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեր զանգերին չպատասխանեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44