Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ:
Իսկ ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 6,3 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ:
Ի դեպ, 0,3 մլրդ դրամով նվազել են նաև ռոյալթիի գծով գերավճարները, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների գնահատված աճը, կազմել է 6.6 մլրդ դրամ: Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ մուտքերն աճել են 14.1 մլրդ դրամով, որից ԱԱՀ-ն` 9.8 մլրդ դրամով, ակցիզային հարկը` 3.8 մլրդ դրամով, իսկ բնավճարը 0.5 մլրդ դրամով:
Աճը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների (բենզին, դիզվառելիք) ներմուծման ծավալների ավելացմամբ և ապրանքների վաճառքի գների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկային եկամուտների գծով արձանագրված աճը պայմանավորված է իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտներն ամբողջությամբ հայտարարագրելու նկատմամբ հսկողության ուժեղացմամբ:
Արդյունքում բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով աճը կազմել է 628.2 մլն դրամ, հաստատագրված վճարների գծով՝ 67,7 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ 338,6 մլն դրամ:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44